438.37
4.44
404.03
+12
Եղանակը Երևանում
Հայ

Ինչպես կոչես նավը, այնպես էլ այն կլողա. պարզում ենք, թե ինչ են նշանակում հայկական քաղաքական ուժերի նախընտրական կարգախոսները

10:48
30 Նոյեմբերի 2018
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը մեկնարկեց հինգ օր առաջ։ Այս ընթացքում հայ ընտրողն արդեն հասցրեց լսել հայտարարություններ թավշյա հեղափոխության ավելի մեծ կարևորության մասին, քան արցախյան ազատամարտի, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի` «ասֆալտին պառկեցնելու և պատին տալու» հայտարարությունները, ինչպես նաև Ծառուկյանի` «բոլորս մեկ ընտանիքի պես լինելու» կոչը։

Այլ կերպ ասած` նախընտրական քարոզարշավի առաջին օրերն արդեն իսկ հիշվեցին, ժամանակն է պարզելու, թե ինչ կարգախոսներով են ընտրության գնում քաղաքական ուժերը, ինչպես նաև հասկանալու նախընտրական արշավի որոշ նրբություններ։

Ինչպես կոչես նավը, այնպես էլ այն կլողա

Խորհրդային հայտնի մուլտսերիալում նավավար Վրունգելը երգում էր նավի անվան կարևորության մասին, քանի որ դրանից է կախված նավարկության հաջողությունը։ Ճակատագրի բերումով, Վրունգելի նավը «Հաղթանակից» վերածվեց «Դժբախտության», ինչը, սակայն, չխանգարեց նրան հաղթել։ Մեր «քաղաքական նավերն» այս տարի որոշեցին ստեղծարար կերպով մոտենալ կարգախոսների ընտրությանը` «հեղափոխական ժամանակի ոգուն» համապատասխանելու, ինչպես նաև հնարավորինս հակիրճ ընտրողին ներկայացնելու երկրի ապագայի սեփական տեսլականը։

Նախընտրական մրցավազքի ֆավորիտը` «Իմ քայլը» դաշինքը, առաջ քաշեց «Երջանիկ անհատ, հոգատար հասարակություն, հզոր պետություն» կարգախոսը։ Բավականին լայն կարգախոս, որն իր մեջ ներառում է հասարակության գործունեության գրեթե բոլոր ոլորտները։

Հարկ է նշել, որ նախընտրական արշավի մեկնարկից առաջ լուրեր էին պտտվում, որ «Իմ քայլը» դաշինքի կարգախոսը լինելու է «Նիկոլ` վարչապետ», բայց հայտնի պատճառներով հրաժարվեցին այդ գաղափարից։

Հայաստանի հանրապետական կուսակցությունը գնում է ընտրությունների «Եթե մտահոգ ես, ընտրիր Հանրապետական կուսակցությունը» կարգախոսով։ Շատ հետաքրքիր է հետևել կուսակցության նախընտրական կարգախոսների վերափոխումը։ 2007 թվականին ՀՀԿ–ն ընտրությունների էր գնում «Քեզ համար, Հայաստան» կարգախոսով, 2012 թվականին ՀՀԿ–ի կարգախոսն էր` «Հավատանք, որ փոխենք» արտահայտությունը, 2017–ին` «Անվտանգություն և առաջընթաց»։ Ահա այսպես հանրապետականները պաթետիկ կարգախոսներից անցան ավելի սովորականների, իսկ նրանց նախընտրական տեսանյութերը, որոնք նկարահանվում էին անձնամոլուցքի լավագույն ավանդույթներով, աստիճանաբար վերածվեցին մուլտիպլիկացիոն ժանրի մինիմալիստական հոլովակների։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը վերջին տարիներրին հրաժարվեց «Մեր խոսքը գործ է» ավանդական կարգախոսից։ Ամենայն հավանականությամբ, ազդեցին 2015 թվականի «քաղաքական աղետների» հետևանքները, երբ Ծառուկյանն այն ժամանակի նախագահ Սերժ Սարգսյանի հետ ունեցած ընդհարման հետևանքով հեռացավ քաղաքականությունից, ինչպես նաև 2018 թվականը, երբ, հուշագիր ստորագրելով Փաշինյանի հետ, ԲՀԿ–ն կորցրեց իր քաղաքական առաքելությունը և դադարեց քաղաքական այլընտրանք լինել։ Կուսակցությունը գնում է ընտրությունների «Հավատա, վստահիր, պահանջիր» կարգախոսով։

ՀՅ Դաշնակցությունը ներկայացված է ավանդական գույներով (բորդո) և ավանդական կարգախոսներով, որոնցից գլխավորը «Հավատարիմ հողին և հային» կարգախոսն է։ Թավշյա հեղափոխությունը, թվում է, թե դեռ չի հասել Դաշնակցության կուսակցական գրասենյակներին և այստեղ ստեղծարար մոտեցման փոխարեն որոշել են շեշտը դնել իր ավանդական ընտրազանգվածի վրա, որը վերջին տարիներին թույլ է տվել դաշնակցականներին ներկայացված լինել Ազգային ժողովում։ Կաշխատի արդյո՞ք այս մարտավարությունը քաղաքական նոր իրողությունների պայմաններում, շուտով պարզ կլինի։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության կարգախոսն է` «Լուսավորիր»–ը։ Կարգախոսն ընդհանուր առմամբ համապատասխանում է այն տեղին, որ կուսակցությունը մտադիր է զբաղեցնել երկրի քաղաքական նոր համակարգում` այն իրեն ներկայացնում է որպես ժողովրդավարական, կառուցողական ընդդիմություն։ Կօգնի արդյո՞ք կարգախոսը կուսակցությանը հաղթահարել անցողիկ 5–տոկոսանոց շեմը, ցույց կտա ժամանակը։

«Մենք» արևմտամետ դաշինքն ընտրություններին մասնակցում է «Առաջինը Հայաստանն է» կարգախոսով։ Դաշինքում ներառված քաղաքական ուժերի («Հանրապետությոն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցություններ) հիմնական հաշվարկը շատ պարզ է։ Այս քաղաքական ուժի ներկայացուցիչները հույս ունեն, որ նրանց օգտին կքվեարկի բնակչության այն հատվածը, որն ունի ավելի շատ «արևմտամետ» դիրքորոշում։ Այս ֆոնին քաղաքական ուժի հիմնական մրցակիցը ոչ թե Նիկոլ Փաշինյանի դաշինքն է կամ ՀՀԿ–ն և ԲՀԿ–ն, այլ մյուս պոտենցիալ «արևմտամետ» ուժերն` ի դեմս «Լուսավոր Հայաստանի» և անգամ «Սասնա ծռերի»։

Սակայն հասարակական կարծիքը, թերևս, կարտահայտվի ոչ այնքան սովորական ձևով, և «արևմտամետ» կամ «ռուսամետ» դիրքորոշումն առաջիկա ընտրությունների ժամանակ մեծ դերակատարում չի ունենա։ Այս ընտրություններում կարևորն այն է, որ դրանք կդառնան «հեղափոխության հավատարմության» կամ «հակահեղափոխության շանսերի» ինքնատիպ ստուգատես։

«Սասնա ծռեր» արմատական կուսակցության կարգախոսն է «Ժամանակն է»։ Կուսակցության ծրագրից պարզ է դառնում, որ եկել է Հայաստանի և Արցախի միավորման, «անցումային արդարադատության» և «Հայկական Նյուրնբերգի» (նացիզմի հանցագործների դեմ Նյուրնբերգյան գործընթացի նմանակով) հռչակման ժամանակը, որպեսզի հանցավոր ճանաչվեն ՀՀԿ–ն, ԲՀԿ–ն, «Oրինաց երկիրը» և ՀՅԴ–ն, ՀԱՊԿ–ից և ԵՏՄ–ից դուրս գալու, ինչպես նաև սահմանադրական հանրաքվեի և 1,5–2 տարի անց նոր արտահերթ ընտրությունների համար։

«Օրինաց երկիր» կուսակցությունն ընտրություններին մասնակցում է «Օրինականություն, արդարություն և ապահովություն» կարգախոսով։ Կուսակցությունը նկարահանել է նաև «կրեատիվ» նախընտրական հոլովակ, որտեղ կուսակցության ղեկավարը` ԱԺ նախկին խոսնակ և ԱԱԽ նախկին ղեկավար Արթուր Բաղդասարյանը մաֆիա է խաղում և ասում, որ «նրանք ոչ թե սև են, այլ կարմիր»։ Որքանով կարգախոսն ու նախընտրական հոլովակը կհամոզեն քաղաքացիներին ընտրել ՕԵԿ–ին, ցույց կտա միայն ժամանակը։

«Ազգային առաջընթաց» կուսակցությունն ընտրություններին մասնակցում է «Երկիրը կառուցելու ժամանակն է, ազգային առաջընթաց»։ Թերևս, սա ամենահիշվողն է այն ամենից, ինչ կապված է այս նորաստեղծ կուսակցության հետ, որի համար առաջիկա ընտրություններն ավելի շատ միջոց են հայտարարելու իր մասին, քան իրական պայքար խորհրդարանում տեղ գրավելու համար։ Ավելին, որ նրանց գաղափարները չափազանց վիճահարույց են, օրինակ, բուհերն ամբողջովին ինքնաֆինանսավորման համակարգին տեղափոխելը։

«Քաղաքացու որոշում» նորաստեղծ սոցիալ–դեմոկրատական կուսակցության կարգախոսն է «Ապագան Քոնն է»։ Նախընտրական քարողարշավի նախորդ օրերի ընթացքում կուսակցությունը հիմնականում հիշվել է իր ակցիայով, երբ քաղաքացիներին փողոցում մանդարիններ էին բաժանում։ Որքա՞ն ձայն կբերեն մանդարինները կուսակցության համար, կհայտարարի ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը դեկտեմբերի 9–ի լույս 10–ի գիշերը։

«Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցության կարգախոսն է «Այլընտրանք՝ այո, ընդդիմություն՝ ոչ»։ Ստեղծելով սեփական կուսակցությունն ու հայտարարելով, որ այն մասնակցելու է ընտրություններին` նրա առաջնորդ Լևոն Շիրինյանը հույս ուներ, որ Ընտրական օրենսգիրքը կփոխվի, իսկ անցողիկ շեմը կնվազի` հասնելով 3%–ի, ինչը տեղի չունեցավ։ Այս պայմաններում ավելի պակաս հավանական է դառնում, որ կուսակցությունը կանցնի խորհրդարան, և դժվար թե այդ հարցի լուծմանը կարողանա նպաստել նման հնարամիտ կարգախոսը։

Ամփոփելով վերը նշվածը` կարելի է հաստատել, որ կուսակցությունները պատրաստվել են ընտրություններին ավրալային ռեժիմում, կարգախոսներն ու ծրագրերը գրվել են հապճեպ, ինչը և հանգեցրել է նման տարընթերցումների, իսկ որոշ դեպքերում` կարգախոսների և ծրագրերի անորոշության։

Եվ, ի վերջո, ով կհաղթի ընտրություններում

Կարգախոսները կարգախոսներով, սակայն ակնհայտ է այն փաստը, որ 11 քաղաքական ուժերից առնվազն հինգը կարող են հավակնել նոր խորհրդարանում ներկայացված լինելուն: Մնացած վեց քաղաքական ուժերը ստատիստներ են և մասնակցում են ընտրություներին` «կարևոր է ոչ թե հաղթանակը, այլ մասնակցությունը» օլիմպիական սկզբունքով: Հարցը, թե քաղաքական ուժերից որ մեկն է զբաղեցնելու առաջին տեղը, նույնպես կասկածի տեղիք չի տալիս և վաղուց արդեն հաղթահարվել է: Սակայն դա չի նշանակում քաղաքական պայքարի դադարեցում:

Սեպտեմբերին անցկացված Երևանի ավագանու ընտրությունները ցույց են տվել, որ չնայած անգամ «թավշյա հեղափոխությանը», քաղաքացիների քաղաքական ակտիվությունը շատ չի աճել: Դա, իր հերթին, վկայում է, որ վստահությունն ընտրական ինստիտուտների նկատմամբ ոչ միայն չի ավելացել, այլ նաև այն մասին, որ շատերը ներկա քաղաքական իրավիճակում այդպես էլ չեն կարողացել գտնել իրենց համար ընդունելի ուժ, որի համար արժե ձայն տալ: Փաստացի, ընդամենը 43% մասնակցության դեպքում, Երևանի բնակչության մեծամասնությունը ցույց է տվել, որ ոչ «սպիտակների» (ներկա իշխանությունների), ոչ էլ «սևերի» (նախկին իշխանությունների) աջակիցն են:

Հնարավոր է նաև այն սցենարը, որ արտահերտ խորհրդարանական ընտրությունների ժամանակ բնակչության մեծամասնությունը չի մասնակցի քվեարկությանը` այդ կերպ ցուցադրելով իր վերաբերմունքը թե ներկա իշխանությունների` երկրի իրավիճակային քաղաքական զարգացման իրենց կուրսով, թե նախկին իշխանությունների նկատմամբ, որոնք փորձում են ներկայանալ որպես Փաշինյանի այլընտրանք:

Բնակչության հենց այդ հատվածը պետք է դառնա Հայաստանի քաղաքական նոր իրականության շարժիչ ուժը, և այն քաղաքական ուժը, որն անպայմանորեն կսկսվի ձևավորվել Հայաստանում նոր տարուց հետո, և որը կդառնա թե Նիկոլ Փաշինանի, այնպես էլ ՀՀԿ-ի այլընտրանք, պետք է պայքար մղի այդ «քաղաքականապես չկողմնորոշված« մարդքականց ուղեղների և սրտերի համար:

Ով և երբ կվերցնի իր վրա պատասանատվություն` քաղաքական այլընտրանքի ձևավորման համար` նոր հոդվածի թեմա է, ընդ որում` ոչ մեկ հոդվածի: Սակայն այսօր կարևոր է նշել, որ դեկտեմբերի 9-ին ոչինչ չի ավարտվի, իսկ դեկտեմբերի 10-ից կսկսվի քաղաքական պայքարի նոր փուլ, որը խոստոնում է ոչ պակաս բուռն լինել, քան ներկա նախընտրական պայքարը:

Բենիամին Մաթևոսյան` քաղաքագետ, «Հանրային դիվանագիտություն» կենտրոնի ռազմավարական ծրագրերի համակարգող




Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:37
23 Դեկտեմբերի 2022
ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը Սանկտ Պետերբուրգի մրցաշարին հայ բռնցքամարտիկների մասնակցության հովանավոր (ՖՈՏՈ)
Դեկտեմբերի 11-ից 18-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվեց բռնցքամարտի հերթական ամենամյա պատանեկան մրցաշարը. ՖՈՏՈ
10:15
30 Հոկտեմբերի 2022
HONOR 70-ի բնութագիր. հասանելի ֆլագման՝ գեղեցիկ դիզայնով
Այս տարվա մայիսին HONOR-ը ներկայացրեց իր ֆլագմանյան շարքը, որը բաղկացած է HONOR 70-ից, HONOR 70 Pro-ից և HONOR 70 Pro+-ից
15:39
11 Հուլիսի 2022
Կրքեր Հիսուս Քրիստոսի 77 մետրանոց արձանի կառուցման շուրջ. ԿԳՄՍՆ–ն պահանջում է դադարեցնել, Ծառուկյանի հիմնադրամն արձագանքում է
Կրքեր Հիսուս Քրիստոսի 77 մետրանոց արձանի կառուցման շուրջ. ԿԳՄՍՆ–ն պահանջում է դադարեցնել, Ծառուկյանի հիմնադրամն արձագանքում է
14:14
16 Հունիսի 2022
Կրկնօրինակու՞մ, թե՞ ոգեշնչում. նամականիշերի եվրոպական մրցույթին ՀՀ–ի նամականիշի հեղինակները մեկնաբանել են գրագողության կասկածի հետ կապված սկանդալը
Կրկնօրինակու՞մ, թե՞ ոգեշնչում. նամականիշերի եվրոպական մրցույթին ՀՀ–ից ներկայացված նամականիշի հեղինակները մեկնաբանել են գրագողության կասկածի հետ կապված սկանդալը
14:44
04 Ապրիլի 2022
Ռազմական գործողությունների մեկնարկի և Արցախն ու Սյունիքն ամբողջությամբ կորցնելու ռիսկի մասին. քաղաքագետը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը
Ռազմական գործողությունների մեկնարկի և Արցախն ու Սյունիքն ամբողջությամբ կորցնելու ռիսկի մասին. քաղաքագետը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը
12:12
29 Հոկտեմբերի 2021
Թվային փոխակերպում. Ամերիաբանկն առաջինը Հայաստանում ներդնում է էկոհամակարգերի առցանց միջավայր
Ամերիաբանկը միակն է Հայաստանում, որը ստեղծել է թվային էկոհամակարգերի և լուծումների համախումբ
14:02
03 Օգոստոսի 2021
Հայաստանում արդեն շրջանառվում է COVID-19–ի «Դելտա» վտանգավոր շտամը.ի՞նչ է հայտնի նրա մասին
Հայաստանում արդեն շրջանառվում է COVID-19–ի «Դելտա» վտանգավոր շտամը. պատմում ենք նրա վտանգի և առանձնահատկությունների մասին
10:15
25 Հունիսի 2021
Կցանկանայինք զարգանալ, բայց տարածք չկա. Sevan Startup Summit 2021–ը չի կայանա, իշխանությունները տարածք չեն տրամադրել
Կցանկանայինք զարգանալ, բայց տարածք չկա. Sevan Startup Summit 2021–ը չի կայանա, իշխանությունները տարածք չեն տրամադրել
11:19
04 Հունիսի 2021
Թշնամու նշանառության տակ. ինչպե՞ս են ապրում տավուշցիներն Ադրբեջանի կողմից օկուպացիայի սպառնալիքի ներքո. «Նովոստի–Արմենիա»–ի ռեպորտաժը սահմանամերձ Տավուշից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Թշնամու նշանառության տակ. ինչպե՞ս են ապրում տավուշցիներն Ադրբեջանի կողմից օկուպացիայի սպառնալիքի ներքո. «Նովոստի–Արմենիա»–ի ռեպորտաժը սահմանամերձ Տավուշից.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
14:17
25 Փետրվարի 2021
Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
16:53
18 Նոյեմբերի 2020
Ի՞նչ է VPN–ը, ինչո՞ւ է այն հարկավոր
Ի՞նչ է VPN–ը, որ՞ն է դրա առավելությունը, ո՞վ կարող է դրանից օգտվել և ինչպե՞ս, պատասխանում ենք այս թեմայի վերաբերյալ բոլոր հիմնական հարցերին
14:48
27 Հոկտեմբերի 2020
Ձախողված ադրբեջանա–թուրքական բլիցկրիգ. այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմի մեկ ամիսը
Ձախողված ադրբեջանա–թուրքական բլիցկրիգ. այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմի մեկ ամիսը