551.07
7.36
487.5
-2
Եղանակը Երևանում
Հայ

Սասուն Միքայելյանը թավշյա հեղափոխությունն արցախյան պատերազմից ավելի կարևոր է համարում. սոցցանցերը տարակուսած են (ՎԻԴԵՈ)

21:24
26 Նոյեմբերի 2018
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը երկուշաբթի մասնակցեց Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքի նախընտրական հանրահավաքին Թալին քաղաքում։

Իր խոսքում նա ասաց, որ Հայաստանում թավշյա հեղափոխության հաղթանակն ավելի կարևոր է, քան Արցախյան ազատագրական պատերազմը։

Նրա խոսքերը ջուրը նետած քարի էֆեկտ ունեցան։ Սոցցանցերի և փորձագետների արձագանքը չուշացավ։


Իսկ ի՞նչ ասաց Միքայելյանը

«Մի քանի ամիս առաջ մենք կարողացանք հասնել այն գագաթնակետին, որն անհնարին էր նախորդ իշխանությունների օրոք, – ասաց նա Հայաստանում ապրիլ–մայիսին տեղի ունեցած իշխանափոխության մասին։ – Մենք հաղթեցինք արցախյան պատերազմում, բայց այս հաղթանակը, որ մեր հայրապետությունում կրեց հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան արցախյան ազատամարտը»,– ասաց նա։

Միաժամանակ Միքայելյանը, ով անձամբ մասնակցել է արցախյան ազատագրական պատերազմին, հայտարարեց, որ ժողովուրդն այդպես էլ չհասկացավ, թե հանուն ինչի մարդիկ գլուխները դրեցին զոհասեղանին։

Իսկ Փաշինյանը գիտի՞

Սոցցանցի օգտատերերի մի մասն այս հայտարարությունն ընկալեց որպես վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քաղաքական իշխող ուժի պաշտոնական դիրքորոշումն արցախյան կարգավորման շուրջ։

Նրանց կարծիքով, լինելով Փաշինյանի համախոհը, Միքայելյանը պատահական չի ասել այս արտահայտությունը, այլ ղարաբաղյան հարցում և լուրջ զիջումների գնալու հարցում Հայաստանի հասարակության տրամադրությունները վերլուծելու համար։

Այսպես, «Կյանք ու կռիվ» ֆիլմի հեղինակ Մհեր Մկրտչյանը Facebook–ի իր էջում գրել է, որ այդ հայտարարությամբ Միքայելյանն արժեզրկել է այն ամբողջ հայրենասիրական քարոզը, որի վրա տարիներ են ծախսել հայոց մշակույթի գործիչները։

«Փաստորեն ես լրիվ անիմաստ եմ նկարել «Կյանք ու կռիվ»-ը»,– գրել է Մկրտչյանը։
Նրա խոսքով, «դըմփ-դըմփ հու»-ն ավելի արժեքավոր է, քան զոհված հերոսների արած գործը:

Հակահեղափոխականներ, լռե′ք

Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ, քաղաքագետ Անժելա Էլիբոգովան իր էջում գրել է, որ այժմ «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչները կսկսեն արդարացնել Միքայելյանին, ասելով, որ նա միանգամայն այլ բան նկատի ուներ։

«Եթե այժմ ինչ–որ մեկը քննադատի այս հիմարությունը, ավտոմատ կերպով նախկին «առնետների» հետ մի շարքում կհայտնվի։ Կամ էլ նրանք կհայտարարեն, որ խոսքերի իմաստը խեղաթյուրել են հակահեղափոխականները, և Սասունն ընդհանրապես այլ բան է նկատի ունեցել»,– գրել է նա։

Հնչեցին նաև կարծիքներ, որ այս հայտարարությունը տեխնիկական թյուրիմացություն է։ Սոցցանցերի որոշ օգտատերերի խոսքով, պատգամավորի բարձր զգացականության ֆոնին սխալմունք է ստացվել, և նա որևէ կոնկրետ արտահայտություն չի ցանկացել անել։
Վեց ամիս առաջ նմանատիպ խոսքը վրդովմունք կառաջացներ

Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը մամուլի ասուլիսում մեկնաբանեց Միքայելյանի խոսքը և հայտարարեց, որ մի քանի ամիս առաջ նմանատիպ հայտարարությունները բուռն վրդովմունք կառաջացնեին հասարակությունում։

«Մեր երկիրը կանգնած է բազմաթիվ սպառնալիքների առջև, քանի որ այսօր նախընտրական քարոզարշավի ընթացքում մեր քաղաքական թիվ մեկ մրցակիցը թույլ է տվել այսպիսի գնահատականներ Արցախի մասին, որոնք դեռ վեց ամիս առաջ կարող էին պարզապես վրդովեցնող լինել»,– ասաց նա։

«Անակնկալների փառատոնի» մեկնարկը

Երևանի ավագանու խորհրդում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Արման Աբովյանը Facebook–ի իր էջում նշել է, որ Միքայելյանի հայտարարությունը մեկնարկ տվեց նախընտրական քարոզարշավի «անակնկալների փառատոնին»։

Загружается новость ... "Лево"

«Բնավ նպատակ չունեմ վերլուծել բոլոր վիճահարույց մտքերը, որոնք արդեն իսկ արտահայտվում են , այսպես կոչված "քաղաքաքան" գործիչների կողմից, սակայն...սակայն հարկ եմ համարում ընդգծել մի փաստ։ Անցկացնել համեմատականներ Արցախյան գոյամարտի հաղթանակի միջև և հայաստանյան ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ներքաղաքական ընթացքների հետ ոչ միայն սխալ է կամ անթույլատրելի, այլ նաև բարոյականությունից դուրս է»,– գրել է նա։

Աբովյանը միաժամանակ ավելացրել է, որ անցած ճանապարհը չի կարող լինել ինդուլգենցիա ոչ նախորդների համար, ոչ էլ՝ ներկաների։

«Հասանք տեղ»

Միքայելյանի հայտարարությանն արձագանքեցին նաև Արցախում։ Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը Facebook–ի իր էջում հրապարակել է պատգամավորի ելույթը` նշելով. «Հասանք տեղ»։

Նախընտրական քարոզարշավը Հայաստանում մեկնարկել է երկուշաբթի` նոյեմբերի 26–ին, երկրի խորհրդարանական ընտրություններից առաջ։ ԱԺ ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9–ին։ -0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:31
19 Փետրվարի 2019
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Երևանում կհանդիպեն ԱԳ նախարարի հետ. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չորեքշաբթի Երևանում կհանդիպեն ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:
16:33
16 Փետրվարի 2019
ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները փակ հանդիպում են անցկացնում
ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները փակ հանդիպում են անցկացնում:
18:38
15 Փետրվարի 2019
Մեցո Իգիթյան. կարևոր է, որպեսզի կառավարության ծրագիրը չմնա միայն թղթի վրա, այլ կյանքի կոչվի
Կառավարության ծրագրի նրբություններից «գլուխ հանելու», ինչպես նաև պարզելու համար, թե ծրագիրն ինչ հեռանկարներ է բացում երկրի համար «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը զրուցել է Strategy Foundation–ի նախագահ Մեցո Իգիթյանի հետ։
13:50
15 Փետրվարի 2019
«Սառը պատերազմ». ընդդիմության, ռևանշիստների և իշխանության դիմակայության էսկալացիա է նկատվում
Ընդդիմությունը և ռևանշիստները որոշել են պայքար սկսել:
10:48
15 Փետրվարի 2019
Մակրոնը մտադիր է պետական այցով ժամանել Հայաստան
Մհեր Գրիգորյանը կարևորել է Ֆրանսիայի հետ համագործակցության զարգացումը։
16:27
14 Փետրվարի 2019
Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Մյունխենում. ՌԴ ԱԳՆ
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպում կանցկացնի Մյունխենում:
11:09
14 Փետրվարի 2019
ԶԼՄ–ները գրում են Փաշինյան–Ալիև պաշտոնական հանդիպման մասին և անգամ նշում են վայրը
ԶԼՄ–ները գրում են Փաշինյան–Ալիև պաշտոնական հանդիպման մասին և անգամ նշում են վայրը։
10:41
14 Փետրվարի 2019
ՀՀ ԱԳՆ–ն պատասխանել է ԱՄՆ պետքարտուղարությանը. «Հայկական առաքելությունը Սիրիայում բացառապես մարդասիրական բնույթ ունի»
ՀՀ ԱԳՆ–ն պատասխանել է ԱՄՆ պետքարտուղարությանը. «Հայկական առաքելությունը Սիրիայում բացառապես մարդասիրական բնույթ ունի»:
11:00
10 Փետրվարի 2019
Ֆրանսիայի նախկին վարչապետը մտադիր է այցելել Հայաստան (ՖՈՏՈ)
Ֆրանսիայի նախկին վարչապետը մտադիր է այցելել Հայաստան:
20:57
07 Փետրվարի 2019
Զախարովան չի բացառել Մնացականյան–Լավրով հանդիպումը Մյունխենում
Հանդիպումների ժամանակացույցի մշակումից հետո այն կհրապարակվի։
19:34
07 Փետրվարի 2019
Լևոն Տեր–Պետրոսյանը հարցաքննվել է մարտի 1–ի գործով
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հարցաքննվել է Հատուկ քննչական ծառայությունում մարտի 1-ի քրեական գործի շրջանակում:
19:04
07 Փետրվարի 2019
Զասը սպասում է Փաշինյանի հետ հանդիպման. «առայժմ պատասխան չկա»
Բելառուսի անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասը  հույս ունի, որ Հայաստանը կհամաձայնեցնի իր թեկնածությունը ՀԱՊԿ ղեկավարի պաշտոնում: