Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նոր գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի կենսագրությունը. Տեղեկանք
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել շվեյցարացի մասնագետ Բեռնար Շալանդը, «Արմենիա TV» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում տեղեկացրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը։ Շալանդի հետ պայմանագիրը ստորագրվել է մինչև Եվրոպայի 2016 թ.–ի առաջնության ընտրական փուլի ավարտը, սակայն կարող է երկարացվել թիմի հաջող ելույթի դեպքում։
Ստորև ներկայացված է մարզչի կենսագրությունը։
Բեռնար Շալանդը ծնվել է 1951 թ.–ի հունիսի 28–ին Շվեյցարիայի Լե Լոկլ քաղաքում։
Հանդես է եկել Շվեյցարիայի առաջնության ցածր դիվիզիոններում։ 2001–2007 թթ.–ին աշխատել է Շվեյցարիայի երիտասարդական հավաքականի հետ, որն այդ ժամանակահատվածում կարողացել է դուրս գալ աշխարհի և Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլեր։
2007 թ.–ին Բեռնար Շալանդը դարձել է «Ցյուրիխ» ակումբի գլխավոր մարզիչը։ Թիմի հետ միասին մասնակցել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլին, որի ընթացքում շվեյցարական խումբը կարողացել է արտագնա խաղում հաղթել «Միլան» ակումբին։
2009 թ.–ին Շալանդի գլխավորությամբ «Ցյուրիխ» ակումբը հաղթել է Շվեյցարիայի առաջնությունում, իսկ 2011 թ.–ին նրա ղեկավարությամբ «Սյոն» ակումբը դարձել է երկրի գավաթակիր։
Աշխատել է նաև «Տուն» և «Յանգ Բոյզ» թիմերի հետ։–0–

