432.8
4.09
410.12
+21
Եղանակը Երևանում
Հայ

Ադրբեջանական քարոզչություն. առանց բարոյական նորմերի և արժեքների

12:43
20 Հուլիսի 2011

Ադրբեջանական քարոզչամեքենան, որը երբեք չի ամաչում տեղեկատվական պատերազմի միջոցների ընտրության հարցում, նախորդ շաբաթ գերազանցեց ինքն իրեն՝ հորինելով չափազանց կեղծ մի պատմություն, որն ըստ ադրբեջանցի տնաբույծ PR-մասնագետների՝ առավել գործուն է՝ հիմնականում տարածաշրջանի սահմաններից դուրս բնակվող մարդկանց ուղեղների լվացման համար:

Ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն՝ 13-ամյա մի աղջնակ Ալիբեյլի գյուղով հոսող գետում իբր խաղալիք շնիկ է գտել, «որում պայթուցիկ սարք է եղել»: Աղջնակը խաղալիքը տարել է տուն, հարվածել այն սեղանին, ինչի հետևանքով պայթուցիկ սարքը գործի է դրվել, և ինչպես գրում են ադրբեջանական թերթերը, աղջնակը զոհվել է, իսկ նրա մայրը՝վիրավորվել:

Տեղին հարց է ծագում՝ իսկ ի՞նչ կապ ունի այս ամենի հետ Հայաստանը: Պարզվում է՝ ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն՝ գետի որոշակի հատվածը, որի ջրերն Ադրբեջան են բերել «վատ խաղալիքը», հոսում է Հայաստանի տարածքով, իսկ դա նշանակում է, որ ինչ-որ ճարտար տրամաբանությամբ «հայերն են խաղալիքի մեջ պայթուցիկ սարք տեղադրել և գցել գետը»:

Թե ինչպես կարելի է պայթուցիկ սարք պատրաստել, որը չի սուզվում գետում և խոնավ միջավայրում պահպանում է իր որակները, կբացատրեն պայթուցիկների մասնագետ ադրբեջանցիները: Սակայն այս ամբողջ պատմության մեջ մեկ այլ բան է հետաքրքիր. եթե  գետը հոսում է Հայաստանի տարածքով, ապա այդ առասպելական խաղալիքը կարող էր հայ մանկիկ գտնել: Ծագում է նաև մեկ այլ՝ ոչ պակաս հետաքրքիր հարց. մինչև Ալիբեյլի գյուղ հասնելը «տխրահռչակ խաղալիքը» որոշակի ճանապարհ է անցել Ադրբեջանի ջրային տարածքով, ո՞վ կերաշխավորի, որ խաղալիք շնիկի մեջ պայթուցիկ սարք չեն տեղադրել ադրբեջանցիները:

Չպետք է նաև մոռանալ, որ ղարաբաղյան պատերազմում ադրբեջանցիների դաշնակիցներն աֆղան մոջահեդներն էին, ովքեր ժամանակին կամ գուցե նաև հիմա ահաբեկչություններ են կազմակերպում փոքր ծուղակների կիրառմամբ: Հետևաբար եթե այս չափազանց ֆանտաստիկ պատմությունն ամեն դեպքում իրական լինի, ապա այս ակցիայի հեղինակին պետք է փնտրել հենց Ադրբեջանում:

Բաքուն առաջին անգամը չէ, որ երեխաների մահվան մասին տեղեկություններ է օգտագործում՝ հակահայկական հիստերիա առաջացնելու համար, սակայն պայթուցիկ սարքով խաղալիքի մասին հորինված պատմությունը բարոյական բոլոր նորմերի և սկզբունքների խախտում է:

«Սա քարոզչության գեբելսյան մեթոդ է», - հայտարարել է ՀՀԿ քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքերով՝ միջազգային հանրությունը չպետք է անպատասխան թողնի նման կեղտոտ ապատեղեկատվությունը: «Ադրբեջանը պետք է այս ամենին համար քթին հարված ստանա», - համոզված է Շարմազանովը:

Կովկասի ինստիտուտի քաղաքական ուսումնասիրությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը կարծում է, որ այն պայմաններում, երբ սահմանի մյուս կողմում հնարավոր չէ ոչինչ ստուգել, կարելի է խոսել ցանկացած բանի մասին:

«Չգիտեմ՝ գտե՞լ են խաղալիքը գետում, արդյոք իրականում խաղալիք եղե՞լ է, եղե՞լ է, արդյոք, պայթյուն, երեխա զոհվե՞ է, թե՞ ոչ: Կարելի է խոսել ցանկացած բանի մասին, ամեն դեպքում այս ամենը հնարավոր չէ ստուգել», - ասել է փորձագետը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը: Նա ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից նմանատիպ «առիթների» օգտագործումն ու դրանց շատ արագ քաղաքականացումը վերջին ժամանակի տարօրինակ օրինաչափությունն է դարձել:

Ադրբեջանական քարոզչությունը, ինչպես և սպասվում էր, ամենակարճ ժամկետներում «միջազգայնացրեց» արհեստականորեն ստեղծված խնդիրը: Իրավիճակն արդեն մեկնաբանել է նման «սենսացիաներից» բավականին հոգնած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասիեն, ով հայտարարել է ՄԽ առաջարկած՝ շփման գծում տեղ գտած միջադեպերի հետաքննության մեխանիզմի օգտակարության մասին: Այդ ազդակը նորից ու նորից ուղղած է Ադրբեջանին, քանի որ հենց այդ երկիրն է ամեն կերպ խոչընդոտում նման հետաքննությունների անցկացմանը՝ սոսկ իրարանցում ստեղծելով և ապատեղեկատվություն տարածելով:

Ադրբեջանական քարոզչամեքենայի հորինած նման կեղծիքները միշտ հօդս են ցնդել՝ հանդիպելով միջազգային կազմակերպությունների չվստահող և հավանություն չտվող արձագանքին, որոնք չեն ցանկանում, ի տարբերոթյուն Բաքվի, սրել իրավիճակը տարածաշրջանում: «Պայթած շան» պատմությունը  բացառություն չի լինի: Որքան Ադրբեջանն ավելի բարձրաձայն կրկնի այդ անհեթեթությունը, այնքան ավելի ծիծաղելի տեսք կունենա համաշխարհային հանրության աչքում:--0—

Գագիկ Բաղդասարյան, «Նովոստի-Արմենիա» գործակալության տեսաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:37
23 Դեկտեմբերի 2022
ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը Սանկտ Պետերբուրգի մրցաշարին հայ բռնցքամարտիկների մասնակցության հովանավոր (ՖՈՏՈ)
Դեկտեմբերի 11-ից 18-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվեց բռնցքամարտի հերթական ամենամյա պատանեկան մրցաշարը. ՖՈՏՈ
10:15
30 Հոկտեմբերի 2022
HONOR 70-ի բնութագիր. հասանելի ֆլագման՝ գեղեցիկ դիզայնով
Այս տարվա մայիսին HONOR-ը ներկայացրեց իր ֆլագմանյան շարքը, որը բաղկացած է HONOR 70-ից, HONOR 70 Pro-ից և HONOR 70 Pro+-ից
15:39
11 Հուլիսի 2022
Կրքեր Հիսուս Քրիստոսի 77 մետրանոց արձանի կառուցման շուրջ. ԿԳՄՍՆ–ն պահանջում է դադարեցնել, Ծառուկյանի հիմնադրամն արձագանքում է
Կրքեր Հիսուս Քրիստոսի 77 մետրանոց արձանի կառուցման շուրջ. ԿԳՄՍՆ–ն պահանջում է դադարեցնել, Ծառուկյանի հիմնադրամն արձագանքում է
14:14
16 Հունիսի 2022
Կրկնօրինակու՞մ, թե՞ ոգեշնչում. նամականիշերի եվրոպական մրցույթին ՀՀ–ի նամականիշի հեղինակները մեկնաբանել են գրագողության կասկածի հետ կապված սկանդալը
Կրկնօրինակու՞մ, թե՞ ոգեշնչում. նամականիշերի եվրոպական մրցույթին ՀՀ–ից ներկայացված նամականիշի հեղինակները մեկնաբանել են գրագողության կասկածի հետ կապված սկանդալը
14:44
04 Ապրիլի 2022
Ռազմական գործողությունների մեկնարկի և Արցախն ու Սյունիքն ամբողջությամբ կորցնելու ռիսկի մասին. քաղաքագետը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը
Ռազմական գործողությունների մեկնարկի և Արցախն ու Սյունիքն ամբողջությամբ կորցնելու ռիսկի մասին. քաղաքագետը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը
12:12
29 Հոկտեմբերի 2021
Թվային փոխակերպում. Ամերիաբանկն առաջինը Հայաստանում ներդնում է էկոհամակարգերի առցանց միջավայր
Ամերիաբանկը միակն է Հայաստանում, որը ստեղծել է թվային էկոհամակարգերի և լուծումների համախումբ
14:02
03 Օգոստոսի 2021
Հայաստանում արդեն շրջանառվում է COVID-19–ի «Դելտա» վտանգավոր շտամը.ի՞նչ է հայտնի նրա մասին
Հայաստանում արդեն շրջանառվում է COVID-19–ի «Դելտա» վտանգավոր շտամը. պատմում ենք նրա վտանգի և առանձնահատկությունների մասին
10:15
25 Հունիսի 2021
Կցանկանայինք զարգանալ, բայց տարածք չկա. Sevan Startup Summit 2021–ը չի կայանա, իշխանությունները տարածք չեն տրամադրել
Կցանկանայինք զարգանալ, բայց տարածք չկա. Sevan Startup Summit 2021–ը չի կայանա, իշխանությունները տարածք չեն տրամադրել
11:19
04 Հունիսի 2021
Թշնամու նշանառության տակ. ինչպե՞ս են ապրում տավուշցիներն Ադրբեջանի կողմից օկուպացիայի սպառնալիքի ներքո. «Նովոստի–Արմենիա»–ի ռեպորտաժը սահմանամերձ Տավուշից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Թշնամու նշանառության տակ. ինչպե՞ս են ապրում տավուշցիներն Ադրբեջանի կողմից օկուպացիայի սպառնալիքի ներքո. «Նովոստի–Արմենիա»–ի ռեպորտաժը սահմանամերձ Տավուշից.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
14:17
25 Փետրվարի 2021
Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
16:53
18 Նոյեմբերի 2020
Ի՞նչ է VPN–ը, ինչո՞ւ է այն հարկավոր
Ի՞նչ է VPN–ը, որ՞ն է դրա առավելությունը, ո՞վ կարող է դրանից օգտվել և ինչպե՞ս, պատասխանում ենք այս թեմայի վերաբերյալ բոլոր հիմնական հարցերին
14:48
27 Հոկտեմբերի 2020
Ձախողված ադրբեջանա–թուրքական բլիցկրիգ. այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմի մեկ ամիսը
Ձախողված ադրբեջանա–թուրքական բլիցկրիգ. այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմի մեկ ամիսը