«Նոր Հայաստան» շարժումը դեմ է հանրաքվեին. օր առաջին

02.12.2015, 15:05
Ձմռան առաջին օրը Երևանում բավականին թեժ էր: Ազատության հրապարակում, որտեղ կես տարի առաջ Electric Yerevan-ի կրքերն էին բորբոքվում, կրկին վերածվել է բողոքի ակտիվ ակցիաների թատերաբեմ: Միաժամանակ, բողոքողների առաջնորդների հայտարարությունները վկայում են  քաղաքական լարվածության ջերմաստիճանի բարձրացման և ռեժիմի դեմ մինչև վերջ պայքարելու մասին:
 «Նոր Հայաստան» շարժումը դեմ է հանրաքվեին. օր առաջին
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/.Ձմռան առաջին օրը Երևանում բավականին թեժ էր: Ազատության հրապարակում, որտեղ կես տարի առաջ Electric Yerevan-ի կրքերն էին բորբոքվում, կրկին վերածվել է բողոքի ակտիվ ակցիաների թատերաբեմի: Միաժամանակ, բողոքողների առաջնորդների հայտարարությունները վկայում են  քաղաքական լարվածության ջերմաստիճանի բարձրացման և ռեժիմի դեմ մինչև վերջ պայքարելու մասին:

Իրադարձությունների քրոնիկոն

«Նոր Հայաստան» ճակատը, որը միավորում է մի շարք ընդդիմադիր գործիչների, ցանկանում է խափանել դեկտեմբերի 6–ին նախատեսած սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, որը նախատեսում է անցում խորհրդարանական իշխանավարման։

Ի սկզբանե, ընդդիմությունն իշխանություններին տեղեկացրել էր շուրջօրյա բողոքի ակցիաների կազմակերպման մտադրության մասին և վրաններ տեղադրել Ազատության հրապարակում:

Հանրահավաքի մեկնարկը նշանավորվեց իրավապահ մարմիների հետ ծեծկռտոցներով և բախումներով: Ցուցարարները ոստիկանության հետ բախվեցին նաև Հայաստանի հանրապետական կուսակցության գրասենյակի մոտ: Միաժամանակ շարժման առաջնորդներից Րաֆֆի Հովհաննիսյանը նույնիսկ փորձում էր ծաղիկներ դնել գրասենյակի պատերի մոտ: Սակայն, օրինականության պահապանները չթույլատրեցին ցուցարարներին մոտենալ ՀԱԿ-ի շենքին: Միջադեպն ավարտվեց երեք հոգու ձերբակալմամբ, որոնք հետագայում բաց են թողնվել:  

Ոստիկանության հայտարարությունը կրակի մեջ յուղ լցրեց

Միջադեպից հետո Հայաստանի ոստիկանությունը հանդես եկավ հայտարարությամբ,  որում բողոքի ակցիայի մասնակիցներին սթափության կոչ  արեց և պահանջեց ձեռնպահ մնալ սադրանքներից։

Միաժամանակ, ՀՀ ոստիկանության նախազգուշացրեց, որ 2015թ. դեկտեմբերի 1-ի հավաքն ընթանում է օրենքի խախտումներով:

«Հավաքի կազմակերպիչներն իրենց կողմից ներկայացված և ի գիտություն ընդունված երթուղուց շեղվելով, «մեր քաղաքում ազատ քայլելու» և համանման այլ պատճառաբանություններով շարժվել են դեպի երթի իրազեկմամբ չնախատեսված Մելիք-Ադամյան փողոց և արգելափակել հարակից Հանրապետության փողոցի երթևեկությունը», – նշում էր ոստիկանությունը։

ՀՀ ոստիկանությունը փաստում էր, որ նախատեսված հավաքների առաջին իսկ օրից, հավաքի կազմակերպիչները, անտեսելով ՀՀ ոստիկանության նախապես տարածված հայտարարության մեջ տեղ գտած ողջախոհության և օրինապահության կոչերը, ձեռնարկել են իրավիճակը լարելուն և ոստիկանների հետ բախումներ հրահրելուն ուղղված սադրիչ գործողություններ:

«ՀՀ ոստիկանությունը հավաքի կազմակերպիչներին և, մասնավորապես, Րաֆֆի Հովհաննիսյանին և Ժիրայր Սեֆիլյանին հերթական անգամ սթափության կոչ է անում և պահանջում նման բազմամարդ միջոցառումներում ձեռնպահ մնալ ինչպես հավաքի մասնակիցների, այնպես էլ ՀՀ ոստիկանության աշխատակիցների անվտանգությանը սպառնացող իրավիճակներ ստեղծելուց: Նման գործողությունների արդյունքում առաջացած հետևանքների համար ողջ պատասխանատվությունը կրելու են հավաքի կազմակերպիչները», – նշվում էր ՀՀ ոստիկանության հաղորդագրության մեջ։

Թեպետ, ոստիկանության հայտարարությունը, որը կոչված էր հանդատեցնել կրքերը, ճիշտ հակառակ արդյունք տվեց: «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարությունը սադրանք կոչեց:

Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց ոստիկանությանը դադարեցնել կուսակցապետության պաշտպանությունը, ասելով, որ սադրիչ են այն մարդիկ, ովքեր խախտում են խաղաղ երթ իրականացնող մարդկանց իրավունքները:

Բողոքի ջերմաստիճանը բարձրանում է

Արդեն գիշերը Ազատության հրապարակում անցկացվող նստացույցի մասնակիցները պաստառներից ինքնաշեն վրաններ  կառուցեցին:

«Նոր Հայաստան» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց, որ ցույցերն ու անհնազանդության ակցիաներն ամենօրյա են լինելու, և ցուցարարներն աստիճանաբար «ավելացնելու են պայքարի աստիճանը»: Նա ժողովրդին կոչ արեց պայքարել մինչև վ երջ, որպեսզի վերջ դնեն իշխող ռեժիմին:

Առաջին գիշեր. անդորր փոթորկից առաջ

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով, Ազատության հրապարակում գիշերը խաղաղ է անցել, այնտեղ են մնացել «Նոր Հայաստան» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը և «Ժառանգության» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը։

Հանրապետական կուսակցության գրասենյակի մոտ իրավապահների հետ բախումից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը ստիպված է եղել մի քանի ժամով հեռանալ, վերադառնալ տուն, զգեստափոխվել, հետո մի քանի ժամ անց վերադառնալ հրապարակ:

Հանրաքվեին մնացել է չորս օր

Այսօր դժվար է կանխատեսել ինչպես կընթանա դեպքերի հետագա զարգացումը: Ցանկացած պարագայում, հանրաքվեին, որին ուղղված է ցուցարարների բողոքի պռթկումնրը, մնացել է չորս օր: Կարող են արդյոք կողմերը խուսափել սադրանքներից   և հրապարակային դիմակայությունից, իշխանությունները կընդունեն արդյոք հանրահավաքը ցրելու որոշում` այս հարցերը դեռևս անպատասխան են: Առավել ևս, որ բողոքի ակցիաները կարող ենք շարունակական լինել նաև հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո:

Հուսանք, որ ծայրահեղությունների չեն հասնի: Չէ որ սահմանադրական բարեփոխումների  հանրաքվեն  Անկախ Հայաստանում անցկացվում է արդեն երրորդ  անգամ, իսկ դրանց ամենագլխավոր նպատակն է Հայաստանի քաղաքացիների բարօրության ապահովում և երկրի բարգավաճում:-0-