«Ժառանգություն և ուժ՝ շարժման մեջ»․ Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիան՝ ՀՀ–ում սպորտաձևի ավանդույթների մասին (ՖՈՏՈ)
21.04.2025,
13:30
Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիան անդրադարձել է Հայաստանում ծանրամարտի բազմադարյա ավանդույթներին․ ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիան անդրադարձել է Հայաստանում ծանրամարտի բազմադարյա ավանդույթներին։
«Որոշ ազգեր մեծանում են՝ գնդակ խփելով։ Հայաստանում մեծանում են՝ ծանրաձող բարձրացնելով։ Հայաստանում ծանրամարտը պարզապես սպորտաձև չէ, այն ժառանգություն է, հպարտություն և ուժ՝ շարժման մեջ», – նշված է Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիաի Facebook–յան հրապարակման մեջ։
Գրառմանը կից հրապարակված են հայ ծանրորդներ Գարիկ Կարապետյանի ու Սիմոն Մարտիրոսյանի լուսանկարները։
Նշենք, որ Գարիկ Կարապետյանը՝ ոսկե, իսկ Սիմոն Մարտիրոսյանն արծաթե մեդալակիրներ են: