Յուրի Ջորկաեֆի եղբայրը նշանակվել է Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ

02.06.2025, 17:15
Ֆրանսիացի հայտնի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի կրտսեր եղբայրը՝ Միշա Ջորկաեֆը նշանակվել է Հայաստանի մինչև 19 տարեկանների ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ
Յուրի Ջորկաեֆի եղբայրը նշանակվել է Հայաստանի  ֆուտբոլի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ֆրանսիացի հայտնի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի կրտսեր եղբայրը՝ Միշա Ջորկաեֆը նշանակվել է Հայաստանի մինչև 19 տարեկանների ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ։

Նա Ֆրանսիայի հավաքականի կազմում 1998 թվականի աշխարհի և 2000 թվականի Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի կրտսեր եղբայրն է։

Ինչպես հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, Միշա Ջորկաեֆը այս պաշտոնում փոխարինել է Վարդան Մինասյանին (նա կմիանա ազգային հավաքականի մարզչական շտաբին)։

Ջորկաեֆի գլխավորությամբ Հայաստանի Մ-19 հավաքականը հունիսի 1-ից 4-ը կանցկացնի մարզական հավաք, որից հետո հունիսի 5-ին կմեկնի Մոլդովա՝ ընկերական հանդիպումներ անցկացնելու Վրաստանի Մ-19, Մոլդովայի Մ-19 և Մոլդովայի Մ-20 հավաքականների հետ։

Միշա Ջորկաեֆը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին՝


Դարպասապահներ

Սարգիս Դերձակյան - «ՄԻԿԱ»

Վաչե Գաբրիելյան – «Սարդարապատ»

Ալբերտ Ավետիսով – «Նոա-2» 


Պաշտպաններ 

Կարեն Հովակիմյան – «Փյունիկ Ակադեմիա»

Ժորա Դադամյան – «Ուրարտու-2»

Խոսրով Ղազարյան – ԲԿՄԱ-2

Մարատ Բաբայան - ԲԿՄԱ-2

Սերգեյ Հարությունյան - «Փյունիկ Ակադեմիա»

Արման Իսայան – «Ուրարտու-2»

Արթուր Մովսեսյան – «Նոա-2»

Արամ Բարխուդարյան – «Արարատ-Արմենիա-2»

Արամ Ահարոնյան – «Փյունիկ Ակադեմիա»

Ազատ Հակոբյան – «Արարատ -2» 


Կիսապաշտպաններ 

Դանիել Համբարձումով – «Կրասնոդար» (Ռուսաստան)

Մարտին Շահգելդյան – «Կոլմար» (Ֆրանսիա)

Հարություն Մանուկյան - ԲԿՄԱ-2

Գագիկ Հովհանեսյան – «Շիրակ-2»

Վահե Կարապետյան – «Փյունիկ Ակադեմիա»

Տիգրան Արմենակյան - «Արարատ-Արմենիա-2»

Արտակ Գալստյան – «Փյունիկ Ակադեմիա»

Դավիթ Հարությունյան - «Ուրարտու-2»

Սեդրակ Մովսիսյան - «Փյունիկ Ակադեմիա»

Արամ Ազարյան - «Նոա-2»

Նարեկ Ալեքսանյան - «Ուրարտու-2»

Մարտին Գալստյան - «Փյունիկ Ակադեմիա»

 

Հարձակվողներ 

Արամե Մինասյան – «Սան Վիդալետ» (Իսպանիա)

Գագիկ Մելոյան - «Նոա-2»

Էրիկ Ասատրյան - «Ուրարտու-2»

Արշակ Պետրոսյան - «Արարատ -2»

Վարդան Թովմասյան – «Անդրանիկ»

 

Մոլդովայում կայանալիք ընկերական խաղերի խաղացանկը՝

 

Հունիսի 6

Մոլդովա Մ-20 - Հայաստան Մ-19    18։30 (Տեխնիկական կենտրոն)

Մոլդովա Մ-19 - Վրաստան Մ-19     20։30 (Նիսպորենի կենտրոնական մարզադաշտ)

 

Հունիսի 8

Վրաստան Մ-19 - Մոլդովա Մ-20    18։30 (Տեխնիկական կենտրոն)

Հայաստան Մ-19 - Մոլդովա Մ-19    20։30 (Նիսպորենի կենտրոնական մարզադաշտ)

 

Հունիսի 10

Վրաստան Մ-19 - Հայաստան Մ-19 18։30 (Տեխնիկական կենտրոն)

 

Հունիսի 11

Մոլդովա Մ-20 - Մոլդովա Մ-19        12։00 (Տեխնիկական կենտրոն)