Վարուժան Սուքիասյան. «Շնորհակալություն եմ հայտնում տղաներին»
12.10.2016,
17:37
Լեհաստան-Հայաստան խաղից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանն ամփոփեց խաղի արդյունքները:
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հոկտեմբերի 11-ին կայացած 2018թ. Աշխարհի գավաթի խաղարկության Լեհաստան-Հայաստան խաղից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանն ամփոփեց խաղի արդյունքները:
Անդրադառնալով Ռումինիայի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի հավաքականի խաղին` Սուքիասյանը նշեց, որ բոլոր թիմերն էլ ունենում են վատ և լավ խաղեր: «Այս տարվա անհաջողությունների շղթան մեզ շատ անհանգստացնում է: Գիտեք, որ հիմանական կազմի 7 ֆուտբոլիստ վնասվածքներ ունեն և տղաները իրենց մեջ ուժ գտան ծանր պարտությունից հետո հավաքվել», - նշեց նա:
Սուքիասյանը նշեց, որ մրցավարությունից կոռեկտ չէ խոսել, սակայն ուշադրություն դարձրեց այն փաստին, թե որ րոպեին են ռումինացիները գոլ խփել: Բացի յադ, մարզիչն ընդգծել է, որ, որպես կանոն, եվրոպական մրցաշարերում մրցավարը սկզբից բանավոր նախազգուշացնում է, այնուհետև` դեղին քարտ ցույց տալիս:
«Ամեն դեպքում շնորհավորում եմ Լեհաստանի հավաքականին, շնորհակալություն եմ հայտնում տղաներին, այսօր մաևտավարական տեսանկյունից շատ գրագետ խաղացին և, կարծում եմ, որ, եթե Օզբիլիսը, երկու անգամ մնալով դարպասապահի առջև մեն-մենակ, գոնե մեկ գոլ խփեր, ապա մենք կհաղթեինք», - նշել է Հայաստաի հավաքականի մարզիչը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչ է ասել մարզիչն իր սաներին, որ Գաել Անդոնյանի կարմիր քարտ ստանալուց հետո թիմը սկսեց ավելի հաջող հանդես գալ, Սուքիասյանն նշեց, որ տղաներին ասել էր, որ նույն մոդելով է պետք խաղալ: «Ինչպես տեսաք, մենք Մարկոսին հետ քաշեցինք և կարողացանք փակել հենակետայինի դիրքը: Տարոն Ոսկանյանը ճիշտ կատարեց Գաել Անդոնյանի պարտավորությունները: Ճիշտ է, հակառակորդը լավ պահեր ունեցավ, բայց ամեն դեպքում, հատկապես այսօր, խաղալով 10 հոգով, մենք արժանի չէինք պարտության», - ասաց նա:
Մեկնաբանելով երկրորդ խաղն անընդմեջ Գաել Անդոնյանի կատարած անթույլատրելի սխալները` Սուքիասյանն ասաց, որ խաղը պետք է կրկին նայել, և դա քննարկելու համար ժամանակ է պետք:
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք այլ կլիներ խաղի հաշիվը, եթե մարզիչը հավաքական հրավիրեր Կորյանին, Արշակյանին և Սարկիսովին` մարզիչն ասաց, որ Կորյանը հայտացուցակում էր, սակայն, իրավիճակից ելնելով, չէին կարող հարձակվող օգտագործել և հույսը դրել էին եզրային կիսապաշտպանների վրա, որոնք պետք է իրացնեին հակագրոհները: «Այդպես էլ եղավ, բայց արդյունքի չհասանք: Արշակյանը չարդարացրեց սպասելիքները, իսկ Սարկիսովը իմ մարտավարական մոդելին չի համապատասխանում», - ավելացրեց Սուքիասյանը:
«Բացի վերջին գոլի դրվագից, կարող եմ ասել, որ մեր պաշտպաններին հաջողվեց չեզոքացնել նրան», - նշեց Սուքիասյանը:
Ի պատասխան այն հարցին, թե անցկացված խաղերից որն է իր համար ամենադժվարը, Սուքիասյանն ասաց, որ երեքն էլ բարդ էին: «Վերջին երկուսը հատկապես, քանի որ խաղում էինք 10 խաղացողով: Ինձ թվում է` որոշ ժամանակ անց մեզ կհաջողվի ավելի լավ խաղալ», - նշեց Սուքիասյանը:
Գնահատելով նախկին հաջողությունները, հավաքականի վիճակը և խմբում տիրող իրավիճակը` գլխավոր մարզիչն ասաց, որ իրավիճակը խմբում լարված է լինելու: «Այսօր Չեռնոգորիան կրկին միավորներ վաստակեց: Երբ մեր առաջատարները վերադառնան, մեզ հետ էլ դժվար կլինի խաղալ: Ինչ վերաբերվում է նախկինում ունեցած հաջողություներին, ապա այն ժամանակ լավ կազմ ունեինք, բոլոր տղաները պատրաստ էին: Հիմա որոշ ֆուտբոլիստներ խաղային պրակտիկա չունեն իրենց թիմերում: Ամեն դեպքում աշխատում ենք, որ հետագայում լավ հավաքական ունենանք», - ամփոփեց Սուքիասյանը: -0-