«Ցտեսություն, հարազատ տո՛ւն». Սպերցյանը հուզիչ կերպով հրաժեշտ է տվել «Կրասնոդարին» (ՎԻԴԵՈ)

07.07.2026, 17:52
Էդուարդ Սպերցյանը Instagram-ում հուզիչ տեսաուղերձ է հրապարակել հարազատ «Կրասնոդար» -ից հեռանալուց առաջ. ՎԻԴԵՈ
«Ցտեսություն, հարազատ տո՛ւն». Սպերցյանը հուզիչ կերպով հրաժեշտ է տվել «Կրասնոդարին» (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Հայ կիսապաշտպան, «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի ավագ Էդուարդ Սպերցյանը Instagram-ում հուզիչ տեսաուղերձ է հրապարակել հարազատ ակումբից Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի» տեղափոխվելուց առաջ։

«Բարև բոլորին։ Ես եմ՝ ձեր Էդիկ Սպերցյանը։ Եվ եկել է ցտեսություն ասելու ժամանակը։ Առջևում՝ իմ կարիերայի նոր փուլն է։ Սա ինձ հետ էլ պատահեց։ Ես պատրաստ էի դրան, բայց չեմ կարող ասել, որ միշտ մտածել եմ դրա մասին։ Այնպես որ, հիմա մի փոքր դժվար է ինձ համար, մի փոքր տխուր, բայց ներքուստ ես սա էի ուզում։ Ես այնտեղ եմ գնում, նախևառաջ, որպեսզի ցույց տամ, թե որտեղից եմ եկել և որտեղ եմ մեծացել»,- ասել է Սպերցյանը։

Նա հայտարարել է, որ ««Կրասնոդարը» «պարզապես մի վայր չէ, որտեղ ես ֆուտբոլ եմ խաղացել, դա իմ հարազատ տունն է, այն միշտ իմ սրտում է, իմ գլխում, և ես երբեք չեմ մոռանա, թե որտեղից եմ և որտեղ եմ մեծացել»։

«Ես այստեղ եմ եկել որպես մի տղա, որը մեծ երազանք ուներ դառնալ ֆուտբոլիստ, հասնել մեծ բարձունքների, և ամեն օրը ծանր էր։ Իհարկե, սկսած ակադեմիայից, մարզումներ, պարտություններ ու հաղթանակներ, և պետք էր պայքարել ինքդ քո դեմ»,- նշել է Սպերցյանը։

Նա ասել է, որ «այս բոլոր փուլերը հեշտ չեն, և այնպես ստացվեց, որ ես մեծացա մինչև «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի հիմնական կազմի խաղացող, ավագ, մինչև այն մարդը, որը «Կրասնոդարի» կազմում բարձրացրեց պատմության մեջ Ռուսաստանի առաջնության առաջին գավաթը»։

«Սա մեծ իրադարձություն է, մեծ պատմություն, և երբ ես եկա, երազում էի որևէ տիտղոս նվաճել, մտքումս այն նախագահ Սերգեյ Նիկոլաևիչին նվիրելն էր, և փառք Աստծո, ինձ հաջողվեց դա անել։ Դա միշտ կմնա իմ սրտում»,- հայտարարել է Սպերցյանը։

Սպերցյանը շնորհակալություն է հայտնել «Կրասնոդարի» աշխատակիցներին, մարզիչներին, երկրպագուներին և ղեկավարությանը՝ աջակցության և հավատի համար։

«Էմոցիաները խեղդում են, կցանկանայի շատ ավելին ասել, հիշել հնարավորինս շատ վառ պահեր։ Ես չեմ հրաժեշտ տալիս, ասում եմ՝ «ցտեսություն», բոլորիդ գրկում եմ ու սիրում»,- նշել է Սպերցյանը։