417.4
4.02
393.4
+25
Եղանակը Երևանում
Հայ

Անցնող տարին հայ մարզիկների համար հաղթանակների և ձեռքբերումների տարի դարձավ. Սարգսյան

10:07
29 Դեկտեմբերի 2011

2011թ.-ը հայ մարզիկների համար ձեռքբերումների և հաղթանակների տարի դարձավ, չորեքշաբթի հայ մարզիկների և մարզիչների պարգևատրման տոնական արարողության ժամանակ ասել է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

«Սերժ Սարգսյանը «Մրցաշրջան-2011»-ի լավագույն 19 մարզիկներին, նրանց անձնական մարզիչներին և հավաքականների գլխավոր մարզիչներին նաև հանձնել է պարգևավճարներ՝ նրանց մաղթելով առողջություն, նորանոր հաջողություններ սպորտի բնագավառում և անձնական կյանքում»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին պետության ղեկավարի մամուլի ծառայությունից:

Սարգսյանն իր ելույթում մասնավորապես նշել է, որ հայ  ժողովուրդն այսպիսի հետաքրքրություն չէր ցուցաբերել ֆուտբոլի նկատմամբ, ինչպես այս տարի: «Եվ նույնիսկ նրանք, ովքեր մինչև վերջերս ֆուտբոլով չէին հետաքրքրվում, հիմա արտասանում են Հենրիկ Մխիթարյանի և Յուրա Մովսիսյանի անունները»,-ասել է նախագահը:
Բացի այդ, նախագահն ընդգծել է շախմատի հայկական հավաքականի ձեռքբերումները, մասնավորապես թիմի առաջնորդ Լևոն Արոնյանի հաջողությունները:
«Այս տարի շախմատի հավաքականը հերթական անգամ ապացուցեց, որ Հայաստանը շախմատային տերություն է: Մենք բոլոր տիտղոսներն ունեինք, չունեինք միայն աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Ահա արդեն դա էլ ունենք»,- նշել է Սարգսյանը:

Շախմատի Հայաստանի հավաքականը չինական Նինբոյի աշխարհի թիմային առաջնության ժամանակ ոսկե մեդալներ նվաճեց:

Նախագահը նաև հույս է հայտնել, որ 2012 թվականին՝ ամառային օլիմպիադայի անցկացման տարում, մեր մարզիկները երկար ընդմիջումից հետո Հայաստան կբերեն օլիմպիական ոսկե մեդալ: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:48
02 Օգոստոսի 2023
Գարիկ Կարապետյանը՝ ծանրամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության չեմպիոն
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Գարիկ Կարապետյանը (102 կգ) ոսկե մեդալ է նվաճել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում
15:35
28 Հուլիսի 2023
Ծանրորդ Գառնիկ Չոլակյանը հռչակվել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
Ծանրորդ Գառնիկ Չոլակյանը հռչակվել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
13:41
24 Հուլիսի 2023
Հայտնի է, թե որքան է «Այաքսը» պատրաստ վճարել Էդուարդ Սպերցյանի համար
Հայտնի է, թե որքան է «Այաքսը» պատրաստ վճարել Էդուարդ Սպերցյանի համար
11:51
24 Հուլիսի 2023
Հայ բռնցքամարտիկը տպավորիչ հաղթանակ է տարել ադրբեջանցու նկատմամբ (ՎԻԴԵՈ)
Հայ բռնցքամարտիկը պարտության է մատնել ադրբեջանցի մարզիկի Ռումինիայում ընթացող Եվրոպայի պատանիների առաջնությունում. ՎԻԴԵՈ
13:12
12 Հուլիսի 2023
Հայ մրցավարները կսպասարկեն ՈՒԵՖԱ ՉԼ որակավորման փուլի հանդիպում
Հանդիպումը տեղի կունենա այսօր
10:09
11 Հուլիսի 2023
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
09:43
03 Հուլիսի 2023
Ըմբիշ Կնյազ Իբոյանը հաղթել է թուրք ըմբիշին և նվաճել Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալ (ՎԻԴԵՈ)
Ըմբիշ Կնյազ Իբոյանը հաղթել է թուրք ըմբիշին և նվաճել Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալ. ՎԻԴԵՈ
18:56
30 Հունիսի 2023
Հայ ըմբիշ Անդրանիկ Ավետիսյանը 10:4 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց ադրբեջանցուն Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում (ՎԻԴԵՈ)
Հայ ըմբիշ Անդրանիկ Ավետիսյանը 10:4 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց ադրբեջանցուն Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում. ՎԻԴԵՈ
13:25
29 Հունիսի 2023
ՖԻՖԱ վարկանիշային աղյուսակ. Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է 7 հորիզոնականով
Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է 7 հորիզոնականով ՖԻՖԱ վարկանիշային աղյուսակում
12:32
28 Հունիսի 2023
Հայ ըմբիշները երեք մեդալ են նվաճել Իսպանիայում անցկացվող Եվրոպայի երիտասարդական առաջնությանը (ՎԻԴԵՈ)
Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները նախօրեին երեք մեդալ են նվաճել Իսպանիայում անցկացվող Եվրոպայի U20  երիտասարդական առաջնությանը. ՎԻԴԵՈ
23:02
19 Հունիսի 2023
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը 2։1 հաշվով հաղթեց Լատվիային Եվրո-2024-ի ընտրական խաղում
Սա Հայաստանի հավաքականի երկրորդ անընդմեջ հաղթանակն է Եվրո 2024-ի ընտրական փուլում