Հայ սպորտսմենը դարձել է ծանրամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
24.09.2007,
20:00
Հայ սպորտսմենը դարձել է ծանրամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Հայ սպորտսմեն Գևորգ Դավթյանը (մինչև 77 կգ. քաշային կատեգորիա) դարձել է Թաիլանդում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։
Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը, «պոկման» մեջ Դավթյանը հենց առաջին փորձից բարձրացրել է 164 կգ.։ «Դա մեր սպորտսմենին ապահովել է արծաթե մեդալ»,-ասաց նա։
Բայց մյուս մոտեցումների ժամանակ Դավթյանը չի կարողացել բարելավել իր արդյունքը և առաջին տեղը զիջել է չին սպորտսմեն Լի Խոնգլիին։ «Հրման» մեջ Դավթյանը բարձրացրել է 198 կգ. և երկամարտի արդյունքում 352 կգ.-ով զբաղեցրել երկրորդ տեղը։
Թաիլադում ծանրամարտի աշխարհի առաջնությունը մեկնարկել է սեպտեմբերի 17-ին և կտևի մինչև սեպտեմբերի 26-ը։--0—