Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Բունդեսլիգայի ապրիլյան լավագույն ֆուտբոլիստ

03.05.2016, 15:39
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Գերմանիայի առաջնության ապրիլի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել:
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Բունդեսլիգայի ապրիլյան լավագույն ֆուտբոլիստ
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Գերմանիայի առաջնության ապրիլի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Twitter-ում Բունդեսլիգայի պաշտոնական էջում անցկացված քվեարկության արդյունքներով։

Հարցմանը մասնակցել է 26483 մարդ, իսկ հարցման համաձայն, հայ կիսապաշտպանը հավաքել է ձայների 42 տոկոսը:

Զգալի տարբերությամբ հետ է մնում Մյունխենի «Բավարիայի»
կիսապաշտպան Արթուրո Վիդալը (31 տոկոս)` զբաղեցնելով երկրորդ տեղը։ Երրորդ հորիզոնականում է Մխիթարյանի հետ նույն ակումբում հանդես եկող Քրիստիան Պուլիշիչը (16 տոկոս):

Հայ կիսապաշտպանն ապրիլին դարձել է մեկ գոլի և չորս արդյունավետ փոխանցման հեղինակ: -0-