Հենրիխ Մխիթարյանը հույս ունի դաշտ դուրս գալ դանիացիների հետ խաղում

01.09.2016, 12:03
«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հույս ունի, որ կկարողանա խաղալ դանիացիների հետ։

Հենրիխ Մխիթարյանը հույս ունի դաշտ դուրս գալ դանիացիների հետ խաղում
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հույս ունի, որ կկարողանա ապաքինվել վնասվածքից հետո և դաշտ դուրս գալ դանիացիների հետ աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղում։

Խաղը կկայանա սեպտեմբերի 4–ին Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում։

Մխիթարյանը նախօրեին վնասվածք է ստացել չեխերի հետ ընկերական հանդիպման ընթացքում։ Հայաստանի հավաքականը Մլադա Բոլեսլավ քաղաքի մարզադաշտում անցկացված խաղում պարտվել է չեխերին 0։3 հաշվով։ Հայկական թիմի ավագին փոխարինեցին 38–րդ րոպեին։

Խաղից հետո, պատասխանելով երկրպագուներից մեկի հարցին, թե կկարողանա, արդյո՞ք, խաղալ դանիացիների հետ` Մխիթարյանն ասել է. «Հույս ունեմ»։

Հայաստանի հավաքականն ընտրական նույն խմբում է Ռումինիայի, Լեհաստանի, Դանիայի, Չեռնոգորիայի և Ղազախստանի հետ։ -0-