Գոլերի հեղինակներն են՝ կիսապաշտպան Լադիսլավ Կրեյչին (4-րդ րոպե), հարձակվող Վացլավ Կադլեցը (33) և կիսապաշտպան Յան Կոպիցը (87):
Հանդիպման 38-րդ րոպեին վնասվածք ստացավ <<Մանչեսթեր Յունայթեդի>> կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Սեպտեմբերի 4-ին հայ ֆուտբոլիստները դանիացիների հետ Կոպենհագենի <<Պարկեն>> մարզադաշտում կանցկացնեն 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին խաղը: --0--