Երկրպագուն վազելով մտել է դաշտ և համբուրել Մեսսիի մարզակոշիկը (ՎԻԴԵՈ)

30.09.2017, 15:37
Երկրպագուն մոտ է վազել Մեսսիին և մի երկու բառ փոխանակել նրա հետ:
Երկրպագուն վազելով մտել է դաշտ և համբուրել Մեսսիի մարզակոշիկը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Բարսելոնայի» երկրպագուն սողոսկել է դաշտ Չեմպիոնների լիգայի կատալոնացիների և պորտուգալական «Սպորտինգի» խաղի ժամանակ և համբուրել կապտանռնագույնների հարձակվող Լիոնել Մեսսիի մարզակոշիկը: Տեսանյութը հայտնվել է TheFinalWhistle HD-ի YouTube ալիքում, գրում է lenta.ru-ն:

Загружается новость ... "Лево"

Երկրպագուն մոտ է վազել Մեսսիին և մի երկու բառ փոխանակել նրա հետ: Արգենտինացին գրկել է երկրպագուին, իսկ վերջինս կռացել և համբուրել է ֆուտբոլիստի մարզակոշիկը: Դրանից հետո երկրպագուին դուրս են բերել դաշտից, իսկ խաղը շարունակվել է:

Հանդիպումը կայացել է սեպտեմբերի 27-ին և ավարտվել «Բարսելոնայի» հաղթանակով` 1:0 հաշվով: -0-