Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը՝ Աշխարհի 2026 թ.-ի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի Պորտուգալիայի և Իռլանդիայի հետ հանդիպումներին ընդառաջ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան։
Ստորև ներկայացնում ենք ցանկն ամբողջությամբ.
Դարպասապահներ
Հենրի Ավագյան - «Փյունիկ» Օգնյեն Չանչարևիչ - «Նոա» Արսեն Բեգլարյան - «Ալաշկերտ» Պաշտպաններ Կամո Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա» Ստյոպա Մկրտչյան - «Օսիեկ» (Խորվաթիա) Էրիկ Փիլոյան - «Ուրարտու» Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա» Գեորգի Հարությունյան - «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա) Նաիր Թիկնիզյան - «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) Սերգեյ Մուրադյան - «Նոա» Ալբերտ Խաչումյան - «Արարատ»
Կիսապաշտպաններ
Ժիրայր Շաղոյան - «Արարատ-Արմենիա» Նարեկ Աղասարյան - «Որարտու» Գոռ Մանվելյան - «Նոա» Վահան Բիչախչյան - «Լեգիա» (Վարշավա, Լեհաստան) Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան) Արտակ Դաշյան - «Նոա» Էդգար Սևիկյան - «Ֆերենցվարոշ» (Հունգարիա) Հովհաննես Հարությունյան - «Նոա» Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա» Դանիել Աղբալյան - «Փյունիկ» Ուգոչուկվու Քրիստուս Իվու - «Ռուբին» (Կազան, Ռուսաստան) Կարեն Նալբանդյան - «Ալաշկերտ»
Հարձակվողներ
Լուկաս Մանուել Զելարայան - «Ատլետիկո Բելգրանո» (Արգենտինա) Հրանտ-Լեոն Ռանոս - «Բորուսիա Մյունխենգլադբախ» (Գերմանիա) Նորբերտո Բրիասկո Բալեկյան - «Խիմնասիա Լա Պլատա» (Արգենտինա) Տիգրան Բարսեղյան - «Սլովան» (Բրատիսլավա, Սլովակիա)
«Ֆարուլի» կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը չի միանա հավաքականին վնասվածքի պատճառով։
Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 1-ից մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:
Սեպտեմբերի 6-ին հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Պորտուգալիային։
Հանդիպման մեկնարկը՝ ժամը 20։00-ին (Երևանի ժամանակով)։
Սեպտեմբերի 9-ին ազգային ընտրանին կրկին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Իռլանդիային։ Հանդիպման մեկնարկը՝ ժամը 20։00-ին (Երևանի ժամանակով)։
Հիշեցնենք, որ Եղիշե Մելիքյանը օգոստոսի 6-ին նշանակվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։
Ինչպես նշել են ՀՖՖ-ում, Եղիշե Մելիքյանի հետ պայմանագիրը կգործի մինչև 2026 թ. Նոյեմբերը։

