Մահացել է լեգենդար պաշտպան Ֆրանց Բեկենբաուերը

08.01.2024, 22:19
Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի նախկին պաշտպանը մահացել է 78 տարեկան հասակում
Մահացել է լեգենդար պաշտպան Ֆրանց Բեկենբաուերը
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Մահացել է Ֆրանց Բեկենբաուերը։ Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի նախկին պաշտպանը մահացել է 78 տարեկան հասակում, հայտնում է նրա ընտանիքը, հաղորդում է armsport-ը։

«Խոր վշտով հայտնում ենք, որ ամուսին ու հայր Ֆրանց Բեկենբաուերը, երեկ՝ կիրակի օրը, խաղաղությամբ մահացել է քնած վիճակում»,- ասել են լեգենդար ֆուտբոլիստի հարազատները։

Բեկենբաուերը 4 անգամ հաղթել է Գերմանիայի առաջնությունը, 3 անգամ դարձել է Եվրոպական չեմպիոնների գավաթի հաղթող։ Գերմանիայի հավաքականի կազմում նա հաղթել է 1974 թվականի աշխարհի առաջնությունում և 1972 թվականի Եվրոպայի առաջնությունում։ Բեկենբաուերը երկու անգամ արժանացել է «Ոսկե գնդակին»։

Որպես Գերմանիայի հավաքականի մարզիչ՝ նա 1990 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն։ Որպես «Բավարիայի» մարզիչ՝ Բեկենբաուերը հաղթել է Բունդեսլիգան և ՈՒԵՖԱ-ի գավաթը։

Իր խաղային կարիերայի ընթացքում նա հանդես է եկել նաև «Նյու Յորք Կոսմոսում» և «Համբուրգում», իսկ որպես մարզիչ աշխատել է «Մարսելում»:-0-