Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել Աշխարհի գավաթի խաղարկությունում (ՖՈՏՈ)

19.12.2020, 22:23
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել Աշխարհի գավաթի խաղարկությունում. ՖՈՏՈ
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել Աշխարհի գավաթի խաղարկությունում (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Դեկտեմբերի 18-19-ը Մոսկվայում կայացել է սամբոյի Ա․ Խառլամպիևի հուշամրցաշարը, որն Աշխարհի գավաթի խաղարկության փուլերից մեկն է, հաղորդում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Մրցաշարին մասնակցել է 130 մարզիկ՝ 14 երկրից։ Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 5 մեդալ։

«Աշխարհի, Եվրոպայի և Եվրոպական խաղերի չեմպիոն Տիգրան Կիրակոսյանըa ͟(͟լ͟ո͟ւ͟ս͟ա͟ն͟կ͟ա͟ր͟ո͟ւ͟մ͟)͟, որը հիմնականում հանդես է գալիս 52 կգ քաշային կարգում, մրցումային առաջին օրը մարզական սամբոյի մինչև 57 կգ քաշային կարգում դարձել է արծաթե մեդալակիր։ Եզրափակչում Կիրակոսյանը զիջել է Ռուսաստանի ներկայացուցիչ Սայան Խերտեկին», – նշվում է հաղորդագրության մեջ։

Մրցումային երկրորդ օրը մարտական սամբոյի 68 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի երկրորդ արծաթե մեդալը նվաճել է Սամվել Բադալյանը։ Մարզական սամբոյի մրցումներում բրոնզե մեդալներ են նվաճել Արամ Աղաջանյանը (62 կգ) և Վահագն Չալյանը (90 կգ), իսկ կանանց 56 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր է դարձել Վարսիկ Գրիգորյանը։–0–