Ասպետ Թադևոսյանը դարձել է մինչև 14 տարեկանների շախմատի աշխարհի չեմպիոն

13.09.2019, 16:47
Հայազգի Ասպետ Թադևոսյանը դարձել է մինչև 14 տարեկանների շախմատի աշխարհի չեմպիոն։
Ասպետ Թադևոսյանը դարձել է մինչև 14 տարեկանների շախմատի աշխարհի չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Սեպտեմբերի 10-14 Իսպանիայի Սալոբրենա քաղաքում անցկացվում է մինչև 14 տարեկանների արագ և կայծակնային շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը, հաղորդում է armsport–ը:

Այսօր ամփոփվել են արագ շախմատի առաջնության արդյունքները, ըստ որոնց այս մրցաձևում աշխարհի չեմպիոն է հռչակվել Իսպանիան ներկայացնող հայազգի շախմատիստ Ասպետ Թադևոսյանը:

Վերջինս 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր: 

Ասպետ Թադևոսյանը ներկայացնում է Իսպանիայի Fianchetto Sierra Sur ակումբը: Վերջինս կշարունակի իր մրցելույթները նաև կայծակնային շախմատի հանդիպումներում այսօր և վաղը:

Տեղեկացնենք, որ այս մրցաշարն անցկացվում է ՖԻԴԵ-ի կողմից:–0–