9–1. իսկական հակառեկորդ, Հայաստանի հավաքականը կրեց իր պատմության ամենախոշոր հաշվով պարտությունը (ՎԻԴԵՈ)

19.11.2019, 09:25
9–1. իսկական հակառեկորդ, Հայաստանի հավաքականը կրեց իր պատմության ամենախոշոր հաշվով պարտությունը:
9–1. իսկական հակառեկորդ, Հայաստանի հավաքականը կրեց իր պատմության ամենախոշոր հաշվով պարտությունը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի հավաքականը ավարտեց մրցելույթները ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլում։ Վերջին տուրում մեր ընտրանին հյուրընկալվել էր Իտալիային, հաղորդում է armsport–ը։

Загружается новость ... "Лево"

Հայաստանի հավաքականը 1-9 հաշվով պարտվեց Իտալիային ու հակառեկորդ սահմանեց։ Սա մեր հավաքականի պատմության ամենախոշոր հաշվով պարտությունն էր։ Նախկինում մեր ընտրանին երկու անգամ պարտություններ էր կրել 0-7 հաշվով Չիլիից և Վրաստանից, երկուսն էլ 1997-ին։

Իտալացիների կազմում երկուական անգամ աչքի ընկան Չիրո Իմոբիլեն և Նիկոլո Ձանիոլոն, մեկական անգամ՝ Նիկոլո Բարելան, Ալեսիո Ռոմանյոլին, Ռիկարդո Օրսոլինին, Ժորժինյոն և Ֆեդերիկո Կիեզան։ Մեր հավաքականի միակ գնդակը խփեց Էդգար Բաբայանը։–0–