12 հայ մարզիկ շարունակում է պայքարը Փարիզի Օլիմպիադայում․ հայտնի է մրցելույթների ժամանակացույցը

01.08.2024, 13:35
Ներկայացնում ենք Փարիզի Օլիմպիադայում հայաստանցի մարզիկների մրցելույթների ժամանակացույցը
12 հայ մարզիկ շարունակում է պայքարը Փարիզի Օլիմպիադայում․ հայտնի է մրցելույթների ժամանակացույցը

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Փարիզում շարունակվում են 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը: 

12 հայ մարզիկ շարունակում է կամ դեռ նոր պետք է սկսի պայքարը։

Ներկայացնում ենք հայաստանցի մարզիկների մրցելույթների ժամանակացույցը․ 

Բռնցքամարտ

Դավիթ Չալոյան - քառորդ եզրափակիչ՝ օգոստոսի 3, Երևանի ժամանակով՝ 00:08 

Մարմնամարզություն 

Վահագն Դավթյան (օղակներ) - եզրափակիչ՝ օգոստոսի 4-ին, Երևանի ժամանակով 17:00 

Արթուր Դավթյան (հենացատկ) - եզրափակիչ՝ օգոստոսի 4-ին, Երևանի ժամանակով 18:25 

Աթլետիկա 

Երվանդ Մկրտչյան (800 մ վազք) - որակավորման փուլ՝ օգոստոսի 6, Երևանի ժամանակով՝ 13:55 

Հունահռոմեական ոճի ըմբշամարտ 

Մալխաս Ամոյան (77 կգ), Արթուր Ալեքսանյան (97 կգ) - մեկնարկային 1/8 եզրափակիչներ՝ օգոստոսի 6, Երևանի ժամանակով՝ 13:30 

Սլավիկ Գալստյան (67 կգ) - մեկնարկային 1/8 եզրափակիչ՝ օգոստոսի 7, Երևանի ժամանակով՝ 11:30 

Ազատ ոճի ըմբշամարտ 

Արսեն Հարությունյան (57 կգ) - մեկնարկային 1/8 եզրափակիչ՝ օգոստոսի 8, Երևանի ժամանակով՝ 13:30 

Վազգեն Թևանյան (65 կգ) - մեկնարկային 1/8 եզրափակիչ՝ օգոստոսի 10, Երևանի ժամանակով՝ 13:30 

Ծանրամարտ 

Անդրանիկ Կարապետյան (89 կգ) - օգոստոսի 9, Երևանի ժամանակով՝ 17:00⏰ 

Գարիկ Կարապետյան (102 կգ) - օգոստոսի 10, Երևանի ժամանակով՝ 13:30⏰ Վարազդատ Լալայան (+102 կգ) - օգոստոսի 10, Երևանի ժամանակով՝ 22:30 

Մարզաձևերի եզրափակիչ մրցելույթների օրերը՝ այստեղ։