Հայ մարտիկ Արթուր Գրիգորյանը հաղթել է ադրբեջանցի Ալիմ Նաբիևին` պաշտպանելով իր տիտղոսը «Glory 54» մրցաշարում (ՎԻԴԵՈ)

04.06.2018, 10:57
Արթուր Գրիգորյանը հաղթել է ադրբեջանցի Ալիմ Նաբիևին քիք-բոքսինգի «Glory 54» մրցաշարում, որն անցկացվել է անգլիական Բիրմինգեմ քաղաքում։ Գրիգորյանը պաշտպանել է իր գոտին։
Հայ մարտիկ Արթուր Գրիգորյանը հաղթել է ադրբեջանցի Ալիմ Նաբիևին` պաշտպանելով իր տիտղոսը «Glory 54» մրցաշարում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հայ բռնցքամարտիկ Արթուր Գրիգորյանը հաղթել է ադրբեջանցի Ալիմ Նաբիևին քիք-բոքսինգի «Glory 54» մրցաշարում, որն անցկացվել է անգլիական Բիրմինգեմ քաղաքում։ Գրիգորյանը պաշտպանել է իր գոտին։

«Ուզում եմ հաղթանակս նվիրել հայ ժողովրդին և Արցախին», – ասել է Գրիգորյանը մենամարտի արդյունքների հրապարակումից հետո։

29–ամյա Արթուր Գրիգորյանը հանդես է գալիս պրոֆեսիոնալ ռինգում 2012 թ.–ից։–0–