Հայ մարմնամարզիկները ոսկե մեդալներ են նվաճել ՎՏԲ գավաթի խաղարկությունում

16.10.2017, 18:04
Մարմնամարզության Հայաստանի հավաքականը Թբիլիսիում մասնակցել է ՎՏԲ գավաթի խաղարկությանը:
Հայ մարմնամարզիկները ոսկե մեդալներ են նվաճել ՎՏԲ գավաթի խաղարկությունում

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Մարմնամարզության Հայաստանի հավաքականը Թբիլիսիում մասնակցել է ՎՏԲ գավաթի խաղարկությանը:

Հայկական թիմի բոլոր մարմնամարզիկները մեդալներ են նվաճել, հաղորդում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը։

Загружается новость ... "Лево"

«Մեծահասակներից Արթուր Թովմասյանն օղակների վարժությունում դարձել է մրցաշարի հաղթող: Վիգեն Խաչատրյանը երրորդ տեղն է զբաղեցրել բազմամարտում և օղակներում», – նշվում է հաղորդագրության մեջ։

Երիտասարդներից Ժորա Սմբատյանը ոսկե մեդալակիր է դարձել բազմամարտում և օղակների վարժությունում: Պտտաձողում Սմբատյանը երկրորդն էր:

«Գագիկ Խաչատրյանն առաջին հորիզոնականն է զբաղեցրել նժույգթափերում, իսկ ազատ վարժությունում՝ երրորդը: Էրիկ Բաղդասարյանն էլ հաղթել է պտտաձողում և զուգափայտերում», – նշվում է հաղորդագրության մեջ։

Թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը երկրորդ տեղն է զբաղեցրել` իրենից առաջ թողնելով միայն Ռուսաստանին, իսկ Վրաստանը երրորդն էր:–0–