ՄՅՈւ-ն որոշում է կայացրել Պոգբայի ապագայի հարցում. նրա և Մոուրինյուի հարաբերությունները լարված են
26.02.2018,
20:32
Պոգբայի և Մոուրինյուի հարաբերությունները լարված են, ՄՅՈւ–ի ղեկավարները որոշում են կայացրել ֆուտբոլիստի ապագայի հարցում։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» որոշում է կայացրել ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի ապագայի հարցում, հաղորդում է armsport–ը` հղում անելով բրիտանական «Express» պարբերականին։
Загружается новость ... "Лево"
«Կարմիր սատանաների» ղեկավարները որոշել են այս մրցաշրջանի ավարտից հետո հրաժարվել խաղացողի ծառայություններից: Պատճառը թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ լարված հարաբերություններն են:
Լրատվամիջոցները նշում են, որ 24-ամյա խաղացողի տրանսֆերը գնելու հիմնական թեկնածուն Մադրիդի «Ռեալն» է:
Այս մրցաշրջանում նա մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 10 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ:–0–