ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Քիչ առաջ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը Երևան-Պրահա չարտերային չվերթով ժամանեցին Չեխիայի մայրաքաղաք Պրահա, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Այստեղից հայկական թիմն ավտոբուսով ուղևորվեց Մլադա Բոլեսլավ քաղաք, որի «Մեստսկի ստադիոն» մարզադաշտում օգոստոստի 31-ին ժամը 21:15-ին կկայանա Չեխիա-Հայաստան ընկերական հանդիպումը:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը հրապարակել է հավաքականի ընդլայնված կազմը Չեխիայի և Դանիայի ընտրանիների հետ հանդիպումներում>>
Հայաստանի ազգային հավաքականը հանգրվանել է Մլադա Բոլեսլավի «Սանդ Մարտին» հյուրանոցում:
Այսօր Երևանի ժամանակով ժամը 19:00-ին, կկայանա Հայաստանի ազգային հավաքականի առաջին մարզումը Չեխիայում:–0–