Վրաստանում կարող են օրինականացնել միասեռական ամուսնությունները
29.03.2016,
20:51
Վրաստանի ԿԸՀ–ն մտադիր է միասեռական ամուսնությունների օրինականացման վերաբերյալ հանրաքվե անցկացնել:
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Վրաստանում կարող են օրինականացնել միասեռական ամուսնությունները։
Վրաստանի ԿԸՀ–ն մտադիր է միասեռական ամուսնությունների օրինականացման վերաբերյալ հանրաքվե անցկացնել, հայտնում է izvestia.ru–ն։
«Ինչպես ասվում է ԿԸՀ հաղորդման մեջ, ստեղծվել է յոթ մարդուց բաղկացած նախաձեռնող խումբ, որը հանրաքվեի կներկայացնի հետևյալ հարցը` «Կցանկանայիք, արդյո՞ք, որ Վրաստանում թույլ տրվեին ամուսնություններ նույն սեռի անձանց միջև»,– հայտնում է «Ինտերֆաքսը»` հղում անելով վրացական ԶԼՄ–ներին։
Սակայն ԿԸՀ–ն անտեսել է այնպիսի հարցեր, ինչպիսիք են, օրինակ` «Համաձայն եք, արդյո՞ք, որ վրացական բանակի մասերը ծառայեն արտերկրում», «Պետք է, արդյո՞ք, աշխատանքի տեղավորվելու խնդիրը երկրի թիվ մեկ խնդիր հռչակել», «Համաձայն եք, արդյո՞ք, որ Վրաստանի խորհրդարանը բաղկացած լինի 61 անդամից», «Արդյո՞ք, ընտրողը պետք է կամ չպետք է իր ընտրած պաշտոնատար անձին հետ կանչելու իրավունք ունենա», «Կցանկանայի՞ք, թե՞ ոչ, որ Վրաստանը չեզոք երկիր հայտարարվեր», «Համաձայն եք, արդյո՞ք, խորհրդարանը Թբիլիսի տեղափոխելուն», «Համաձա՞յն եք, թե՞ ոչ, որ դպրոցներում դասավանդեն «Ես և հասարակությունը» առարկան», «Համաձա՞յն եք, թե՞ ոչ, որ կուսակցությունները և քաղաքական կազմակերպությունները դադարեցնեն իրենց գործունեությունը հինգ տարի ժամկետով»։
«Ինտերֆաքսի» հաղորդմամբ, հատուկ հանձնախումբն արդեն սկսել է բնակչության հետ հանդիպումներ անցկացնել նույն սեռի անձանց միջև ամուսնությունների հարցով։ -0-