Թրամփը հարգեց Մեծ Եղեռնի զոհերին, բայց ողբերգությունը Ցեղասպանություն չանվանեց

24.04.2019, 19:15
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել Օսմանյան կայսրությունում 1915 թվականին կատարված ողբերգական իրադարձությունների կապակցությամբ։
Թրամփը հարգեց Մեծ Եղեռնի զոհերին, բայց ողբերգությունը Ցեղասպանություն չանվանեց
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել Օսմանյան կայսրությունում 1915 թվականին կատարված ողբերգական իրադարձությունների կապակցությամբ։ Հայտարարությունը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։ 

«Այսօր մենք հարգում ենք Մեծ Եղեռնի և նրանց հիշատակը, ովքեր տուժել են 20–րդ դարի ամենասարսափելի զանգվածային ոճրագործություններից մեկի ժամանակ։ Սկսած 1915 թվականից` մեկուկես միլիոն հայեր արտաքսվել են, սպանվել կամ մահվան երթով անցել են Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին։ Հիշատակի այս օրը մենք կրկին միանում ենք Ամերիկայի և ողջ աշխարհի հայկական համայնքներին` սգալու կորսված կյանքերի համար»,– ասվում է հայտարարությունում։

Загружается новость ... "Лево"

Նշվում է, որ այդ օրը երախտագիտություն են հայտնում նրանց, ովքեր փորձել են վերջ դնել բռնությանը, ովքեր ձգտել են կանխել նմանատիպ ոճրագործությունները, օրինակ, իրավապաշտպան և փաստաբան Ռաֆայել Լեմկինին։

Նախագահը նշել է, որ ԱՄՆ–ն պարտավոր է սովորել անցած ողբերգություններից, որպեսզի դրանք չկրկնվեն։

«Մենք ողջունում ենք հայերի և թուրքերի ջանքերը ճանաչման և ծանր պատմության հետ հաշվի նստելու ուղղությամբ։ Հայ ժոցովրդի կողքին ենք և հիշում ենք նրանց, ովքեր զոհվել են Մեծ Եղեռնի ժամանակ, ինչպես նաև վերահաստատում ենք մեր հավատարմությունը խաղաղությանը»,– ասվում է հայտարարությունում։ -0-