Ստրասբուրգում բացվել է Հայոց այբուբենի հուշարձանը (ՖՈՏՈ)

12.03.2026, 10:21
Եվրոպական խորհրդարանի նախագահն իր ելույթում մեջբերել է Սիլվա Կապուտիկյանի հայտնի տողերը. ՖՈՏՈ
Ստրասբուրգում բացվել է Հայոց այբուբենի հուշարձանը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի․/Նովոստի-Արմենիա/․ Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանի վարչական շենքի հարակից տարածքում, բացվել է Հայոց այբուբենի հուշարձանը։

Բացման արարողությունը տեղի է ունեցել «Արմատագիր - երկխոսության ուժը» խորագրի ներքո։

Այն բացել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան։

Հուշարձանը, որը բաղկացած է հայոց այբուբենի տառերից, նվիրվել է Եվրոպական խորհրդարանի կողմից Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար ի նշան երախտագիտության։

Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան ընդգծել է երկխոսության կարևորությունը ժողովրդավարության մեջ և նշել, որ այս հուշարձանով հայերենն իր տեղն է ամրապնդում եվրոպական բազմազանության մեջ։ Նա իր ելույթում մեջբերել է Սիլվա Կապուտիկյանի հայտնի տողերը. «Ուր էլ լինես, այս լուսնի տակ ուր էլ գնաս, քո մայր լեզուն չմոռանաս»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում շեշտել է, որ 5-րդ դարում ստեղծված Հայոց այբուբենը հայկական ինքնության հիմնասյուներից է։ Նա ընդգծել է հուշարձանի խորհրդանշական կապը հայկական և եվրոպական ինքնությունների միջև՝ նշելով, որ գիրն ու տեքստը ժողովրդավարության անբաժանելի մասն են, քանի որ առանց գրի, օրենքների և խոսքի հնարավոր չէ ժողովրդավարական հասարակություն կառուցել։

Страсбург памятник