Ամենայն հայոց կաթողիկոսը կարգալույծ է արել Տեր Հմայակ աբեղա Սահակյանին

16.09.2015, 18:18
Գարեգին Բ կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Տեր Հմայակ աբեղա Սահակյանը:
Ամենայն հայոց կաթողիկոսը կարգալույծ է արել Տեր Հմայակ աբեղա Սահակյանին

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Գարեգին Բ կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Տեր Հմայակ աբեղա Սահակյանը:

Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, տնօրինության համար հիմք է ծառայել Հայր Հմայակի կողմից ներկայացված դիմումը:

Կարգալույծ եկեղեցականն այսուհետ դասվում է աշխարհականների շարքը և կկոչվի իր ավազանի անունով` Աշոտ Սահակյան: