The New York Times–ը ծաղրել է թուրքերին Հայոց ցեղասպանության թեմայով ծաղրանկարում

16.04.2015, 20:36
The New York Times թերթը հինգշաբթի ծաղրանկար է հրապարակել, որում ծաղրվում են Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության թուրքական ժխտողական քաղաքականությունը։
The New York Times–ը ծաղրել է թուրքերին Հայոց ցեղասպանության թեմայով ծաղրանկարում

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. The New York Times թերթը հինգշաբթի ծաղրանկար է հրապարակել, որում ծաղրվում են Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության թուրքական ժխտողական քաղաքականությունը։

 Ծաղրանկարի հեղինակը Պատրիկ Ճապատենն է։ Նկարի տակ գրված է. «Հարյուր տարի շարունակվում է բանավեճը սպանությունների մասին»։

Ծաղրանկարը պատկերում է հայերի բազմություններ, որոնց 1915 թվականին նստեցնում են վագոններ, իսկ թուրք զինվորականն ասում է նրանց. «Մի անհանգստացեք, «ցեղասպանություն» բառը դեռ գոյություն չունի»։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ --0—