Քեմերոնը մտադիր է «Ավատարի» մոտիվներով գիրք գրել. թերթ
Աշխարհում ամենաշատ գումար հավաքած «Ավատար» ֆիլմը ստեղծող Ջեյմս Քեմերոնը մտադիր է ֆիլմի մոտիվներով վեպ գրել, հաղորդում է Wall Street Journal թերթը:
«Ավատարը» հայտնվել է մեծ էկրանների վրա հունվարի 21-ին: Ֆիլմի բյուջեն կազմել է 237 միլիոն դոլար, իսկ դրամարկղային հավաքագրումները գերազանցել են 1,6 միլիարդ դոլարը՝ առաջ անցնելով կրկին Քեմերոնի կողմից սահմանված նախորդ ռեկորդից («Տիտանիկ»): Ֆիլմն ու այն ստեղծողն արդեն արժանացել են «Ոսկե գլոբուս» հեղինակային կինոմրցանակին և այժմ ներկայացված են «Օսկար» մրցանակին:
«Ես դեռ ֆիլմի նկարահանումների ժամանակ մտածում էի՝ եթե սա գումար բերի, ապա ես գիրք կգրեմ», - գրում է հրատարակությունը:
Վեպի սյուժեն մոտ կլինի ֆիլմի ֆաբուլային, սակայն ավելի շատ մանրամասներ և երկխոսություններ կպարունակի, որոնք բացահայտում են հերոսների և ֆանտաստիկ Պանդորա մոլորակի բնակիչների ներաշխարհը:
«Գրքում կարելի է ավելի շատ բան թույլ տալ, քան կինոյում», - բացատրել է Քեմերոնը գրական ոլորտում հանդես գալու իր մտադրությունը:
«Ավատար» էպիկական դրամայի գործողությունները տեղի են ունենում Պանդորա մոլորակի վրա, այն իրենից ներկայացնում է ռեսուրսների համար քաղաքակրթական պատերազմի տարբերակը:
Ֆիլմը ստեղծվել է կինոարդյունաբերության ամենավերջին ձեռքբերումների կիրառմամբ և տեղափոխում է հանդիսատեսին բացարձակապես այլ հարթություն:
Ֆիլմի սյուժեն հետևյալն է. Երկիր մոլորակի գիտնականները առաջնային բժշկության օգնությամբ հաշմանդամի սայլակին գամված նախկին հետևակային նավաստուն վերածում են այլմոլորակայինի և տեղափոխում նրան այլ քաղաքակրթություն: Սակայն ճանաչելով մաքուր աշխարհի արժեքները՝ գլխավոր հերոսն ըմբոստանում է երկրաբնակների դաժան պրագմատիզմի դեմ:-0-

