Սմարթֆոններից կախվածություն ունեցող մարդիկ ավելի իմպուլսիվ են
17.03.2016,
19:14
Մարդկանց, ովքեր մշտապես ընկղմված են իրենց սմարթֆոնների մեջ, ավելի դժվար է վերահսկել իմպուլսիվ վարքը, բացի այդ, նրանք ավելի վատնող են լինում։

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Մարդկանց, ովքեր մշտապես ընկղմված են իրենց սմարթֆոնների մեջ, ավելի դժվար է վերահսկել իմպուլսիվ վարքը, բացի այդ, նրանք ավելի վատնող են լինում։ Այդ եզրակացության են եկել ամերիկյան Թեմփլի համալսարանի գիտնականներ Հենրի Վիլմերը (Henry Wilmer) և Ջեյսոն Չեյնը (Jason Chein), գրում է Lenta.ru–ն, հաղորդում է telecom.arka.am-ը։
Պարզելու համար, թե ինչ ազդեցություն ունեն բջջային տեխնոլոգիաները մարդկանց կյանքի վրա, հոգեբանները որոշել են պարզել, թե կարող են, արդյո՞ք, օգտատերերը հրաժարվել անհապաղ հաճույքից ապագայում ավելի մեծ շահ ունենալու օգտին։
Դրա համար հոգեբանները խնդրել են 91 ուսանողի լրացնել հարցաթերթիկ և նշել, թե որքան ժամանակ են նրանք ծախսում հեռախոսով շփվելու, սմարթֆոնով հասանելի սոցցանցերում կարգավիճակ թարմացնելու, ինչպես նաև սարքը ստուգելու համար։
Ուսումնասիրության երկրորդ փուլում գիտնականները գնահատում էին ուսանողների` ապագայում ավելի մեծ շահ ունենալու օգտին այդ պահի հաճույքից հրաժարվելուի ընդունակությունը։ Հոգեբանները մասնակիցներին առաջարկել են ընտրություն կատարել անմիջապես հասանելի ավելի քիչ գումարի և ավելի խոշոր գումարի միջև, որը հնարավոր կլինի ստանալ ավելի ուշ։
Արդյունքները ցույց են տվել, որ նրանք, ովքեր հակված են մշտապես ստուգել իրենց հեռախոսները, ավելի հազվադեպ են ընդունակ կարիքների ավելի ուշ բավարարմանը։
«Բջջային տեխնոլոգիաների հետ կապված սովորությունները, օրինակ, հեռախոսի մեջ հաճախակի նայելը, կապված են ավելի շատ չվերահսկվող իմպուլսների, քան բավարարության ակնկալիքի հետ»,– ասում է Վիլմերը։
Գիտնականների խոսքով, ուսումնասիրությունը կապ է ցույց տվել հեռախոսից կախվածության և երկարաժամկետ շահերի արժեզրկման միջև։
Ավելի վաղ կանադացի գիտնականները հայտնաբերել էին, որ այն մարզիկները, ովքեր հակված են դոպինգ օգտագործելու, տառապում են իրենց մարզաձևի նկատմամբ օբսեսիվային տարվածությամբ։ Նրանք չափազանց մեծ նշանակություն են տալիս պարապմունքներին և մեղքի զգացում են ունենում մարզումները բաց թողնելու դեպքում։ -0-