Փոխարինեք նախաճաշը կանաչ կոկտեյլով և ազատվեք ավելորդ կիլոգրամներից

24.03.2018, 15:52
Այս կաթնաթթվային ըմպելիքը դեռևս հնագույն ժամանակներից Կովկասում «երկնային նվեր» է համարվել:
Փոխարինեք նախաճաշը կանաչ կոկտեյլով և ազատվեք ավելորդ կիլոգրամներից
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Այս կաթնաթթվային ըմպելիքը դեռևս հնագույն ժամանակներից Կովկասում «երկնային նվեր» է համարվել: Խոսքը կեֆիրի մասին է:

Կեֆիրի օգնությամբ կարելի է կրճատել ցանկացած դիետայի ժամկետը: Այն դուրս է բերում օրգանիզմից քայքայման կուտակված արգասիքները` վերականգնելով աղիների միկրոֆլորան: Բացի այդ, կեֆիրը հիանալի հակասեպտիկ է: Յուղազերծ կեֆիրը կարգավորում է լյարդի և ենթաստամոքսային գեղձի աշխատանքը:

 - рис.1

Եվ այսպես, sovkusom.ru-ն ներկայացնոմ է կեֆիրով ըմպելիք` նիհարելու համար: Սննդաբանները խորհուրդ են տալիս օգտագործել կեֆիրը կանաչ կոկտեյլի տեսքով: Այն պատրաստելու համար անհրաժեշտ է`

1. 300 մլ կեֆիր

2. 3 ճյուղ մաղադանոս

3. 3 ճյուղ սամիթ

4. 3 ճյուղ համեմ

5. 1 վարունգ

6. սև պղպեղ

 - рис.2

Պատրաստման եղանակը շատ պարզ է` կտրատած կանաչեղենը և վարունգը խառնել կեֆիրի հետ և հարել բլենդերում: Ըստ ճաշակի ավելացնել պղպեղ և աղ, թեև լավագույն արդյունքի համար ցանկալի է, որ աղը հնարավորինս քիչ լինի:

Կեֆիրային կոկտեյլով կարելի է փոխարինել նախաճաշը կամ ընթրիքը, և առաջիկայում ձեր արտացոլանքը հայելու մեջ ձեզ հաճելիորեն կզարմացնի:

Եղեք առողջ: -0-