ՕՐՎԱ ՎԻԴԵՈ. Ուրախության չափաբաժին. փոքրիկի մազերը կտրում են, իսկ նա լիաթոք ծիծաղում է

12.07.2019, 12:16
Դրական ազդակներ ողջ օրվա համար
ՕՐՎԱ ՎԻԴԵՈ. Ուրախության չափաբաժին. փոքրիկի մազերը կտրում են, իսկ նա լիաթոք ծիծաղում է
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Համացանցում տարածվում է մի տեսանյութ, որում փոքրիկ երեխան նստած է մոր գրկին վարսավիրանոցում։

Մինչ փոքրիկի մազերը կտրում են, նա ծիծաղում է` վարակելով նաև մայրիկին։



 Տեսանյութն այս պահին արդեն 34 հազար դիտում և բազմաթիվ դրական մեկնաբանություններ է հավաքել։ -0-