Ինչպե՞ս օգնել իմունիտետին հաղթահարել կորոնավիրուսը. խորհուրդ բժիշկ Կոմարովսկուց

10.05.2020, 17:26
Ինչպե՞ս օգնել իմունիտետին հաղթահարել կորոնավիրուսը. խորհուրդ բժիշկ Կոմարովսկուց
Ինչպե՞ս օգնել իմունիտետին հաղթահարել կորոնավիրուսը. խորհուրդ բժիշկ Կոմարովսկուց

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Հայտնի մանկաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, գրող և հեռուստահաղորդավար Եվրժգենի Կոմարովսկին պատմել է, թե ինչպես օգնել իմունիտետին հաղթահարել կորոնավիրուսը և նվազեցնել թոքաբորբի զարգացման վտանգը:

Загружается новость ... "Лево"

«Վարակային թոքաբորբն ու թոքաբորբը՝ որպես ՍՇՎ-ի բարդացման հետևանք՝ լիովին տարբեր բաներ են: ՍՇՎ-ի բարդացումը մի ժամանակ է, երբ հիվանդության ընթացքում թոքերի մեջ լորձ է հավաքվում և վատանում է օդափոխությունը, ինչի հետևանքով այդ տեղում բազմանում են մանրէները: Նման բարդացումները բուժվում են հակաբիոտիկներով: Իսկ վարակային թոքաբորբի ժամանակ վարակը ոչ թե մնում է շնչուղիներում, այլ բազմանում է թոքերի մեջ: Այսինքն կորոնավիրուսի ժամանակ թոքերի բորբոքումը՝ բարդացում չէ, այլ հիվանդության դրսևորում:  Այս դեպքում թոքերի մեջ բամանում է վարակը, ոչ թե մանրէն»,- գրել է Կոմարովսկին իր Instagram-յան էջում:

Նրա խոսքով, նույնպես գոյություն ունի մանրէավիրուսային թոքաբորբ. Դա ամենավատ տարբերակն է:

«Կորոնավիրուսային թոքաբորբից դեղորայք չկա, բայց իմունիտետը կարող է հաղթահարել՝ վերջինիս օգնելու դեպքում. տաք հագնվել, լիտրերով գոլից-տաք ջուր խմել, օդափոխել տարածքը և ապահովել միջին խոնավություն»,- նշել է Կոմարովսկին: -0-