Գիտնականները նշել են ընկուզեղենի հաճելի և օգտակար հատկությունները

07.11.2018, 22:27
Գիտնականներն ուսումնասիրել են քրոնիկ հիվանդություններով չտառապող 120 հազար տղամարդկանց և կանանց անկետաներ։
Գիտնականները նշել են ընկուզեղենի հաճելի և օգտակար հատկությունները
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ամերիկայի սրտի ասոցիացիայի աշխատողների ճիշտ սնվելու և սիրտ–անոթային համակարգի վիճակը բարելավելու վերաբերյալ հարցով եզրակացություններն են հրապարակվել EurekAlert պորտալում, հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»։

Գիտնականներն ուսումնասիրել են քրոնիկ հիվանդություններով չտառապող 120 հազար տղամարդկանց և կանանց անկետաներ։ Յուրաքանչյուր չորս տարին հետազոտության մասնակիցները պատասխանել են այն հարցին, թե որքան հաճախ և ինչ քանակության ընկուզեղեն են ուտում։

Загружается новость ... "Право"

Պարզվել է, որ օրական 30 գրամ ընկույզի օգտագործումն օգնում է ճարպակալման դեմ պայքարում։

«Մարդիկ կարծում են, որ ընկուզեղենը ճարպին բարձր պարունակությամբ և մեծ կալորիականությամբ սննդամթերքներ են, սակայն դրանք նպաստում են առողջացմանը և քաշի պակաս հավաքելուն»,– նշել է գիտնական Լյու Սյաորանը, ընդգծելով, որ ընկուզեղենը նաև նվազեցնում է սիրտ–անոթային հիվանդությունների զարգացման ռիսկը։ -0-