ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Facebook–ն սկսել է ամբողջ աշխարհով գործարկել մի ֆունկցիա, որն օգնում է այն մարդկանց, որոնց հաղորդագրությունները սուիցիդալ բնույթ են կրում, գրում է
telecom.arka.am-ը` հղում անելով Lenta.ru–ին։
Եթե օգտագործողը հանդիպի մի գրառման, որը վկայում է դրա հեղինակի` կյանքին վերջ տալու ցանկության մասին, նա կարող է կամ անձնական հաղորդագրություն ուղարկել այդ անձին, կամ այդ մասին գրել ղեկավարությանը հրապարակման վերին աձ անկյունում բացվող մենյուի օգնությամբ։ Facebook–ում նշում են, որ նմանօրինակ հաշվետվությունները շուրջօրյա ստուգում է հատուկ թիմը։ Նախկինում ծառայությունը թեստավորվել է սոցցանցի միայն անգլալեզու տիրույթում, գրել է The Next Web–ը։
Գրառումը գրելու պահին ֆունկցիան դեռ հասանելի չի եղել ռուսաստանյան Facebook–ում։
Հունիսի 13–ին Facebook–ն առաջին անգամ ԱՄՆ տարածքում ակտիվացրել է Safety Check («Անվտանգության ստուգում») ծառայությունը։ Առիթ է հանդիսացել Օլռանդոյում գեյ–ակումբի վրա կատարված հարձակումը։
Ֆունկցիան թույլ է տալիս օգտատիրոջ ընկերներին իմանալ, արդյո՞ք, նրա հետ ամեն ինչ կարգին է, նրանից հետո, երբ նա հայտնվել է ինչ–որ ողբերգության վայրում կամ մոտակայքում։ Ծառայությունը նաև առաջարկում է օպերատիվ կերպոց անհրաժեշտ տեղեկություն ստանալ և կապվել աղետի գոտում գտնվող ծանոթների հետ։ -0-