Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
05.03.2024,
22:45
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Instagram–ում և Facebook–ում տեղի է ունեցել գլոբալ խափանում, որը զգացել են նաև Հայաստանի բնակիչները, հայտնում է telecom.arka.am–ը։
Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի մի շարք երկրների օգտատերեր բողոքում են, որ չեն կարողանում մուտք գործել Facebook։ Չի օգնում գաղտնաբառի վերականգնումը էլեկտրոնային փոստի կամ բջջային հեռախոսահամարի միջոցով։
Downdetector ծառայությունը գրանցում է ավելի քան 30 հազար բողոք Instagram-ի հետ կապված խնդիրների և ավելի քան 300 հազար՝ Facebook-ի հետ կապված խնդիրների պատճառով։
Խափանումներ են գրանցվում նաև WhatsApp–ում։–0–