ԵՐԵՎԱՆ, 26 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Մարտի 26-ի լույս 27-ի գիշերը, լուսադեմին, ժամը 6։00-7։00 ընկած ժամանակահատվածում Արարատյան դաշտի առանձին հատվածներում օդում սպասվում է 0․․․-1 աստիճան ցուրտ, հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Կենտրոնից նշում են, որ մասնագիտական վերլուծությունները ցույց են տվել, որ սպասվող բացասական ջերմաստիճանի շատ կարճ տևողությունը և փոքր արժեքները առանձնապես չեն կարող ազդել ծաղկած պտղատուների վրա։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում