Երևանի քաղաքապետարանին կից բոլոր մանկապարտեզներում տեսախցիկներ կտեղադրվեն

01.04.2024, 19:37
Երևանի քաղաքապետարանին կից բոլոր մանկապարտեզներում տեսախցիկներ կտեղադրվեն
Երևանի քաղաքապետարանին կից բոլոր մանկապարտեզներում տեսախցիկներ կտեղադրվեն
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Տեսախցիկներ կտեղադրվեն Երևանի քաղաքապետարանին կից բոլոր մանկապարտեզներում, երկուշաբթի հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Բոլոր մանկապարտեզները պետք է հագեցած լինեն տեսախցիկներով, որոնց պետք է ունենան հասանելիություն մի քանի անձ, ովքեր այդ վերահսկողությունը պետք է իրականացնեն։ Քաղաքապետարանում պետք է համոզված լինեն, որ մանկապարտեզներում մենք ունենք երեխաների համար բարենպաստ միջավայր», - ասաց Ավինյանը։

2023 թվականի դեկտեմբերին սոցիալական ցանցերի հայկական տիրույթում հայտնվեցին տեսանյութեր, որտեղ կային մանկապարտեզներում, այդ թվում՝ մասնավոր, երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի և ծեծի դրվագներ։–0–