Ամուսնության համար սխալ օրը կարող է ճակատագրական լինել․ աստղաբան Աննէ Հախվերդյան (ՎԻԴԵՈ)

25.03.2024, 19:37
Որո՞նք են սիրառատ ամիսներն՝ ըստ աստղակերպի նշանների․ պարզաբանում է աստղաբան, էզոթերիկ Աննէ Հախվերդյանը․ ՎԻԴԵՈ
Ամուսնության համար սխալ օրը կարող է ճակատագրական լինել․ աստղաբան Աննէ Հախվերդյան (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Աստղաբան, էզոթերիկ, չինական մետաֆիզիկայի մասնագետ Աննէ Հախվերդյանը «Նովոստի–Արմենիա» գործակալության Novosti-Armenia Stories YouTube–յան ալիքով հեռարձակվող «Մի՞ֆ, թե՞ իրականություն» հաղորդաշարի ընթացքում անդրադարձել է այն հարցին, թե աստղակերպի որ նշաններին է հովանավորում սիրո մոլորակ Վեներան և որոնք են սիրառատ ամիսներն՝ ըստ աստղակերպի նշանների։

Աստղաբանը նաև խոսել է ամուսնության համար բարենպաստ օրերի մասին։

 Ըստ աստղաբանի, ամուսնության համար սխալ ընտրված օրը լուրջ խնդիր է։

«Միֆ չէ, որ ամուսնության ընտրված օրը մեծապես ազդում է երկու մարդկանց միության հետագա ճակատագրի վրա։ Շատ դեպքերում ընտրում են խավարումների օրեր, որոնք խիստ անբարենպաստ են ամուսնության համար», – նշում է Հախվերդյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։–0–