Crocus City Hall–ի ահաբեկչության գործով չորս մեղադրյալները կալանավորվել են
25.03.2024,
12:19
Crocus City Hall–ի ահաբեկչության գործով չորս մեղադրյալները կալանավորվել են

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Մոսկվայի Բասմանի դատարանը կալանավորել է չորս անձանց, որոնք անցնում են Crocus City Hall–ում ահաբեկչության փաստով հարուցված քրեական գործով, որի հետևանքով զոհվել է 137 մարդ, վիրավորվել՝ 182-ը։ Խափանման միջոցն ընտրվել է մինչև մայիսի 22-ը, հայտնում է forbes.ru-ն՝ Մոսկվայի ընդհանուր իրավասության դատարանների մամուլի ծառայությանը հղումով։
Նրանք ձերբակալվել են մարտի 23-ի գիշերը Բրյանսկի շրջանում՝ Ուկրաինայի հետ սահմանից ոչ հեռու, ավելի վաղ հայտնել էր Քննչական կոմիտեն։
Դատարանը կալանավորել է Դալերժոն Միրզոևին, Սաիդակրամի Ռաչաբալիզոդային, Շամսիդին Ֆարիդունին և Մուհամմադսոբիր Ֆայզովին։
Նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կազմում ահաբեկչություն կատարելու համար, ինչը հանգեցրել է մարդու մահվան (Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետ): Առավելագույն պատիժը ցմահ ազատազրկումն է։
Դատարանը հայտնել է, որ Միրզոևն ու Ռաչաբալիզոդան ընդունել են մեղքը։ Մյուսների դիրքորոշումը դատարանը չի ներկայացրել։–0–