Դերասան Գոռ Հակոբյանի որդու մոտ ախտորոշվել է չարորակ ուռուցքի հազվադեպ տեսակ․ նա խնդրում է աջակցել երեխայի բուժմանը (ՎԻԴԵՈ)
11.03.2026,
00:01
Դերասան և երգիչ Գոռ Հակոբյանը տեսաուղերձով է հանդես եկել՝ հայտնելով, որ իր ընտանիքը բոլորի աջակցության կարիքն ունի․ ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Դերասան և երգիչ Գոռ Հակոբյանը տեսաուղերձով է հանդես եկել՝ հայտնելով, որ իր ընտանիքը բոլորի աջակցության կարիքն ունի։
Գոռ Հակոբյանի որդու՝ Ֆելիքսի մոտ ախտորոշվել է Յուինգի սարկոմա՝ չարորակ ուռուցքի հազվադեպ տեսակ։
Երեխայի բուժումը Գերմանիայում կազմակերպելու համար գումար է հարկավոր։
Գոռ Հակոբյանը դիմում է հանրությանը՝ ծանոթ ու անծանոթ մարդկանց՝ խնդրելով աջակցել երեխայի բուժմանը։
Նա Instagram–ի Story բաժնում նշել է, որ երկու ժամում գերազանցվել է 33 մլն դրամի շեմը՝ շնորհակալություն հայտնելով երեխայի բուժմանն աջակցողներին։

