Հայհիդրոմետը ներկայացրել է հոկտեմբերի վերջին տասնօրյակում 3 քաղաքում մթնոլորտային օդում փոշու պարունակության տվյալները
04.11.2026,
20:54
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային նորման մի շարք քաղաքներում
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հոկտեմբերի 25-31-ը քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը։
Ըստ տրամադրած տեղեկատվության, մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.
Վանաձոր քաղաքում՝
-Հերացի փողոցի հարակից տարածք՝ հոկտեմբերի 25-ին և 31-ին,
-Ծատուրյան փողոցի հարակից տարածքում՝ հոկտեմբերի 25-ին։
Արարատ քաղաքում՝ հոկտեմբերի 25-ին և 28-29-ը։
Հրազդան քաղաքում՝ հոկտեմբերի 26-ին և 29-30-ը։

