«ArmComedy»-ի հաղորդավարը խնդրանքով դիմել է Լեդի Գագային (ՖՈՏՈ)

17.02.2020, 16:29
«ArmComedy»-ի հաղորդավարը խնդրանքով դիմել է Լեդի Գագային. ՖՈՏՈ
«ArmComedy»-ի հաղորդավարը խնդրանքով դիմել է Լեդի Գագային (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. «ArmComedy» հաղորդման հաղորդավար Նարեկ Մարգարյանը իր Twitter-յան էջում տեղադրել է հայտնի երգչուհի Լեդի Գագայի՝ նոր սիրեցյալի հետ արված նկարը, որը երգչուհին տեղադրել է Սուրբ Վալենտինի օրվա առթիվ:

Մեկնաբանության մեջ հաղորդավարը գրել է.
«Սիրելի Լեդի Գագա, խնդրում եմ ասա կնոջս, որ նկարի մեջի տղան ես չեմ»:

Փետրվարի սկզբում երգչուհին դադարեց թաքցնել իր նոր սիրեցյալին՝ գործարար Մայքլ Պոլանսկիին: Մոտ մեկ տարի առաջ Գագան և նրա փեսացուն բաժանվել էին, ինչից հետո երգչուհուն կասկածում էին դերասան Բրեդլի Կուպերի հետ սիրավեպ ունենալու մեջ:-0-