ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ամանորի սեղանին կարմիր ձկնկիթ մատուցելու գաղափարից ավելի լավ է հրաժարվել։ Այսպիսի խորհուրդներ են տալիս Ռոսկոնտրոլի համանախագահ Ալեքսանդր Բորիսովն ու բժիշկ–դիետոլոգ Լիդիա Իոնովան, հաղորդում է Նորությունների ազգային ծառայությունը։
«Աղցաններում հաճախ օգտագործում են ձուկ։ Ծովատառեխն ավանդաբար ցածր որակի է, և դա մեծ խնդիր է, քանի որ այն օգտագործում են առանց հետագա ջերմային մշակման։ Իսկ այ պահածոների մասով խնդիր չունենք։ Ձկնկիթը բավականին բարդ սննդամթերք է` իր ողջ պարզությամբ հանդերձ։ Հիմա նմուշներում կոնսերվանտներ չենք հայտնաբերում, բայց ամենուր կա աղիքային ցուպիկ», – տեղեկացրեց Բորիսովը։
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը դիմեց Սննդամթերքի
անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին` Հայաստանում տիրող
իրավիճակի մասին մեկնաբանություն ստանալու համար։ Նա շնորհակալություն հայտնեց
ահազանգի համար և տեղեկացրեց, որ ստուգումները կսկսվեն հենց վաղը։ Նրա խոսքով,
ՌԴ–ից Հայաստան ներկրվում է ձկնկիթ, սակայն այն սահմանին չի ստուգվում, քանի որ
գործում է ԵՏՄ–ի միասնական տարածքը։–0–