«Մել և Մելինե». հրապարակվել է «Մել» ֆիլմի թրեյլերը (ՎԻԴԵՈ)
18.11.2019,
21:15
Հրապարակվել է Մել Դալուզյանի մասին պատմող «Մել» ֆիլմի թրեյլերը։
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Համացանցում հրապարակվել է սեռափոխված ծանրամարտիկ Մել Դալուզյանի մասին պատմող ֆիլմի թրեյլերը։
Загружается новость ... "Лево"
Հասարակության մեջ բուռն արձագանք առաջացրեցին տեղեկություններն այն մասին, որ ֆիլմի նկարահանումները մասամբ ֆինանսավորվում են պետական միջոցներով։ Մասնավորապես, մշակույթի որոշ գործիչներ և մարզիկներ նշեցին, որ անթույլատրելի է նման ֆիլմի ֆինանսավորումը կառավարության կողմից։
Միաժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 13–ին ԱԺ–ում կառավարության ժամի ընթացքում հայտարարեց, որ Մելը գտնվում է իր անձնական պաշտպանության ներքո։
«Մեկուկես տարի առաջ ահավոր ծանր վիճակում էի։ Որոշեցի ինքնասպան լինել փետրվարի 28–ին, որ գարունը չտեսնեմ», – խոստովանում է Մելը ֆիլմում։
Նա նաև նշում է, որ իրեն միշտ տղա է զգացել ու հավատացել հրաշքին։–0–

