555.06
6.72
478.42
+24
Եղանակը Երևանում
Հայ

Մահացու հաճույք. 7 սննդային սովորություններ, որոնք սպանում են ձեզ

10:25
13 Ապրիլի 2020

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Մահացու յոթյակն ունի այս տեսքը, գրում է popmech.ru-ն:

7. Քաղցր ըմպելիքներ

газировка, напиток, безалкогольные напитки

Քաղցր ըմպելիքները կտրուկ բարձրացնում են շաքարի մակարդակն արյան մեջ և գրեթե սննդային արժեք չունեն: Պատասխանատու են ինֆարկտի, ինսուլտի և շաքարախտի մահերի 7,4% -ի համար: Այս կատեգորիայում են կոլան, մրգահյութերը շաքարի ավելացմամբ, էներգետիկները, կաթնային կոկտեյլները հավելումներով և նույնիսկ թեյն ու սուրճը, եթե խմում եք դրանք շաքարով:
Ի՞նչ անել. Փոխարինել քաղցր ըմպելիքները մաքուր խմելու ջրով, հրաժարվել քաղցր սուրճից և թեյից, կաթնային կոկտեյլներում հավելումների փոխարեն օգտագործել հատապտուղներ կամ մրգերի կտորներ:

6. Մրգերի պակաս

фрукты диета здоровье

Մրգերի ոչ բավարար քանակը պատասխանատու է մահերի 7,5%-ի համար: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս մարդուն օրական ուտել ոչ պակաս քան 5 չափաբաժին մրգեր և բանջարեղեն: Դա մոտավորապես 400 գրամ է: Մեկ չափաբաժինը կազմում է, օրինակ, մեկ խնձոր, տանձ կամ մեկ բուռ ելակ:

Ի՞նչ անել. նախաճաշին ավելացրեք խնձոր, բանան, մեկ ափ թարմ կամ սառեցված հատապտուղներ, միջանկյալ սննդառության ժամանակ կերեք ոչ թե թխվածքաբլիթ, այլ միրգ:
  
5. Բանջարեղենի պակաս

овощи, еда, диеты, продукты

Թարմ բանջարեղենը թանկ հաճույք է, հատկապես ձմռանը: Բայց առանց դրա չի կարելի սննդակարգ կազմել:

Ի՞նչ անել. Ընտրեք սեզոնային բանջարեղեն, ուտելիքի մեջ թարմ կանաչի ավելացրեք, իսկ ձմռանն օգտագործեք սառեցրած բանջարեղեն:

4. Օմեգա-3-չհագեցած ճարպաթթուների պակաս

лосось

Այս ճարպաթթուները պարունակվում են յուղոտ ձկան մեջ` սաղմոն, իշխան, թունա, սարդին, թյունիկ: Օմեգա-3-ճարպաթթուների պակասը պատասխանում է մահերի 7,8%-ի համար:

Ի՞նչ անել. տնտեսելու համար գնեք ոչ թե պաղեցված, այլ սառեցված ձուկ: Բայց եթե ձուկ չեք սիրում, ապա կարող եք ուտել ընկույզ, կտավատի բուսայուղ, դդմի սերմեր, լոբի:

3. Վերամշակված միս

продукты, сосиски, колбаса, ветчина

Դուք երևի լսել եք, որ երշիկը, նրբերշիկը, ապխտած միսը շատ վնասակար են: Վերամշակված մսից պատրաստած արտադրնքը 8,2% մահերի պատճառ է դառնում: Բանն այն է, որ դրանք մեծ քանակությամբ աղ և նիտրիտներ են պարւնակում: ԱՀԿ-ի գնահատմամբ, ամեն օր վերամշակված մսի 50 գրամի օգտագործումը բարձրացնում է ուղիղ աղիքի քաղցկեղի ռիսկը 18 տոկոսով:

Ի՞նչ անել. Երշիքը փոխարինել հավի կրծքամսով կամ հնդկահավի մսով – ջեռոցում պատրաստված:

2. Ընկույզի և արևածաղկի սերմերի պակաս

орехи

Եթե մարդիկ ավելի շատ ուտեին ընկույզ և արևածաղկի սերմեր, կարելի կլիներ խուսափել 8,5%-ի մահերից: Դրանք վիտամինների և միկրոտարրերի բնական գանձարան են: Ընկույզը մեծ քանակությամբ կալիում, մագնեզիում և յոդ են պարունակում, անտառային ընկույզը` В խմբի կենսանյութեր և ֆոլաթթու, նուշը` ֆոսֆոր, մագնեզիում, երկաթ, պղինձ, արևածաղկի սերմերը` մագնեզիում, Е և D վիտամիններ:

Ի՞նչ անել. Առավելագույն օգուտ քաղելու համար օրական բավարար է օգտագործել 30−50 գրամ ընկույզ:

1. Աղի ավելցուկ

Соль солонка

Ահա և չեմպիոնը: Աղի ավելցուկն իսկական մարդասպան է, որի հետևանքով գրեթե 10%-ի մահեր են լինում: Աղի չարաշահման հետևանքով օրգանիզմից ջուրը դուրս չի բերվում: ԱՀԿ-ի խորհուրդներով, 7 տարեկանից բարձր երեխաները և մեծահասակներն օրական պետք է օգտագործեն ոչ ավելի, քան 5 գրամ աղ` մեկ թեյի գդալ: Մի մոռացեք, որ բացի կերակրատեսակներում ձեր ավելացրած աղից, այն կա հացի, սոուսների, թծվածքի, կիսաֆաբրիկատների և նույնիսկ բանջարեղենի մեջ:

Ի՞նչ անել. նվազագույնի հազցրեք ապխտած ձկան, աղի վարունգի և այլ պահածոյացված բանջարեղենի օգտագործումը: Կերակուրներ պատրաստելիս աղը փոխարինեք համեմունքներով:-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:08
16 Հոկտեմբերի 2021
Մահացել է Վանո Սիրադեղյանը
Կյանքից հեռացել է Վանո Սիրադեղյանը
15:55
13 Հոկտեմբերի 2021
Սնունդ, կոփում և հակասթրես. ինչպե՞ս պահպանել առողջությունն աշնանը
Աշունը տարվա այն եղանակն է, երբ պետք է առանձնապես ուշադիր լինել առողջության նկատմամբ
16:03
06 Հոկտեմբերի 2021
7 օրում ազատվեք 7 կգ ավելորդ քաշից. արդյունավետ դիետա
Այս անհավանական դիետայի շնորհիվ հնարավոր է 7 օրում ազատվել 7 կգ ավելորդ քաշից
11:57
05 Հոկտեմբերի 2021
Անաիս Սարդարյանը բալիկի է սպասում. հայտնի են երեխայի սեռն ու անունը (ՖՈՏՈ)
Անաիս Սարդարյանը բալիկի է սպասում. հայտնի են երեխայի սեռն ու անունը.ՖՈՏՈ
11:42
05 Հոկտեմբերի 2021
Facebook–ի ինժեներները «բոլգարկայով» ճանապարհ են հարթել դեպի սերվերներ.NYT
Facebook–ի ինժեներները «բոլգարկայով» ճանապարհ են հարթել դեպի սերվերներ.NYT
10:46
05 Հոկտեմբերի 2021
Սրտաբանները սենսացիոն բացահայտում են արել խոլեստերինի մասին
Սրտաբանները սենսացիոն բացահայտում են արել խոլեստերինի մասին
00:50
05 Հոկտեմբերի 2021
Դարքնեթում վաճառվում են Facebook–ի 1,5մլրդ օգտատերերի տվյալները.Mash
Սոցցանցերում հայտնում են, որ դարքնեթում վաճառվում են Facebook–ի 1,5մլրդ օգտատերերի տվյալները
23:32
04 Հոկտեմբերի 2021
Facebook-ի աշխատակիցները չեն կարողանում մտնել գրասենյակ գլոբալ խափանման խնդիրները լուծելու համար
Facebook-ի աշխատակիցները չեն կարողանում մտնել գրասենյակ գլոբալ խափանման խնդիրները լուծելու համար
20:10
04 Հոկտեմբերի 2021
Facebook-ի, WhatsApp–ի և Instagram–ի աշխատանքում գլոբալ խափանում է
Facebook-ի, WhatsApp–ի և Instagram–ի աշխատանքում գլոբալ խափանում է
15:40
04 Հոկտեմբերի 2021
Սթիվ Ջոբսի 23–ամյա դուստրն առաջին անգամ պոդիում է դուրս եկել Փարիզի Նորաձևության շաբաթվա ընթացքում (ՖՈՏՈ)
Սթիվ Ջոբսի 23–ամյա դուստրն առաջին անգամ պոդիում է դուրս եկել Փարիզի Նորաձևության շաբաթվա ընթացքում (ՖՈՏՈ)
19:25
28 Սեպտեմբերի 2021
Ինչպես են աշխատում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը. ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
Ինչպես են աշխատում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը. ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
15:00
28 Սեպտեմբերի 2021
Որպես անհետ կորած որոնվող 37–ամյա կինն ու նրա որդին հայտնաբերվել են
Որպես անհետ կորած որոնվող 37–ամյա կինն ու նրա որդին հայտնաբերվել են