436.65
4.37
404.34
+10
Եղանակը Երևանում
Հայ

Կյանքը՝ վարկով. անհաջողակների ճանապա՞րհ, թե՞... հարուստների արտոնություն

11:10
15 Նոյեմբերի 2023

ԵՐԵՎԱՆ,15 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Փողի հետ փոխգործակցության ձևերից մեկը վարկն է: Մտածեք, թե ինչ ասոցիացիաներ է առաջացնում ձեզ մոտ այս բառը: Սարսափելի պատմություննե՞ր պարտքային փոսի մասին, ծանոթ, ով ապառիկով գնել է ամբողջ կենցաղային տեխնիկան ու հիմա մտածում է մեքենա գնելու մասին։ Իսկ միգուցե դուք ևս պարտքային պարտավորություններ ունեք, օրինակ՝ հիփոթեք:

Վարկերը կարող են տարբեր դերակատարություն ունենալ մարդկանց կյանքում։ Ինչպիսին էլ որ լինեն դրանք ձեր դեպքում, կարևոր է հասկանալ, թե ինչպես է գործում այս ֆինանսական գործիքը և ուսումնասիրել դրա արդյունավետ օգտագործման միջոցները: Իրազեկվածությունը կօգնի նվազագույնի հասցնել ոչ ռացիոնալ քայլերը և առավելագույն օգուտ ստանալ: Այս ամենը վերաբերում է և՛ նրանց, ովքեր արդեն ունեն վարկ, և՛ այն մարդկանց, ովքեր մտածում են վարկ վերցնելու մասին։

Փողը, այդ թվում՝ բանկին պատկանող փողը, նպատակներին հասնելու միջոց է: Վարկային գործիքները պետք է օգտագործվեն, երբ հենց դրանք արդյունք կտան։ Արդյո՞ք ձեզ ընդհանրապես անհրաժեշտ է վարկ և ի՞նչ տեսակի վարկ ընտրել, այդ ամենը կախված է կոնկրետ խնդիրներից և հնարավորություններից:

Թվարկենք այն դեպքերը, երբ պետք չէ դիմել բանկային միջոցներին.

2-я статья кредит

  1. Գրավիչ իր ձեռք բերելու համար, որն անհրաժեշտ չէ (թանկարժեք սարք, հագուստ) կամ մեծ մասշտաբով նշելու կարևոր իրադարձություն։ Նման ծախսերի համար ավելի լավ է նպատակային գումար խնայել մի քանի ամիս։ Եթե ​​խնայողությունների գործընթացը լուրջ վնաս է հասցնում ձեր բյուջեին և ստիպում է շատ բաներից հրաժարվել, ապա դուք ամսական վճարումները ևս չեք կարող կատարել։
  2. Եթե ունեք չմարված պարտքեր կամ աշխատանքը կորցնելու վտանգի առաջ եք։
  3. Եթե ձեր եկամուտը հազիվ է բավարարում ամսական պարտադիր ծախսերը հոգալու համար։ Այս դեպքում փորձեք հնարավորություն գտնել եկամուտն ավելացնելու կամ ծախսերը նվազեցնելու համար։

Կարևոր է իմանալ

Նախքան բանկից մեծ վարկ վերցնելը, վերլուծեք սեփական հնարավորությունները։ Ձեր եկամտի 40%-ից ավելին չպետք է ծախսվի պարտքի մարման վրա, այլապես դժվար կլինի «գլուխ հանել»։ Որոշեք ամսական պոտենցիալ վճարի չափը և վճարման ժամանակացույցը: Դրանք կախված են վարկի գումարից, տոկոսադրույքից՝ բանկային միջոցների օգտագործման վճարից և մարման ժամկետից։ Դուք կարող եք գտնել վարկային հաշվիչ բանկերի կայքում կամ ազատ աղբյուրներում և ինքներդ կատարեք հաշվարկ: Սակայն հիշեք, որ վերջնական պայմանները կսահմանվեն պայմանագրի կնքման ժամանակ:

Կարող եք նաև փորձարկում կատարել. մի քանի ամիս անհրաժեշտ գումարը հետ դրեք խնայողական հաշվին: Այսպես կհասկանաք, թե իրականում որքանով է իրականանալի ծրագիրը, բացի այդ, ներդրումներ կկատարեք խնայողությունների մեջ:

Ինչպե՞ս ընտրել վարկի ամենահարմար տեսակը

2-я статья кредит

Վարկի ամենաօպտիմալ տարբերակի ընտրությունը կախված է նրանից, թե ինչ նպատակով եք մտադիր վերցնել այն: Այսպես, կրթության կամ բուժման նպատակով ավելի հարմար է դիմել նպատակային սպառողական վարկ ստանալու համար: Բանկը գումարն անմիջապես կփոխանցի ձեզ ծառայություն մատուցող կազմակերպությանը: Սովորաբար նման վարկերը տրվում են երկարաժամկետ և ցածր տոկոսադրույքով:

Նպատակային վարկավորման ամենատարածված դեպքերից է ավտոմեքենա ձեռք բերելու վարկը: Մեքենան ձևակերպվում է որպես գրավ։ Եթե ​​չկարողանաք վճարել, բանկը կվաճառի մեքենան և կմարի պարտքը: Երբեմն ավտովարկ ստանալու համար պարտադիր պայման է ապահովագրության առկայությունը:

Եթե չեք ցանկանում հաշվետու լինել վարկի նպատակի մասին և ցանկանում եք տնօրինել գումարը ձեր հայեցողությամբ, ապա հարմար է Ոչ նպատակային վարկը: Բայց նկատի ունեցեք, որ այս դեպքում տոկոսադրույքը կլինի ավելի բարձր, իսկ ժամկետն՝ ավելի կարճ։

Հիփոթեքային վարկը հարմար գործիք է տուն գնելու համար: Բնակարան գնելը մեծ գումար է պահանջում, որը հասանելի է ոչ բոլորին, նույնիսկ նրանց, ովքեր համակարգված գումար են խնայում։ Հետևաբար, այս դեպքում բանկին դիմելն արդարացված է: Հիփոթեքային վարկի տոկոսադրույքները համեմատաբար ցածր են: Դուք կարող եք նաև հաշվարկել ձեզ համար առավել շահավետ մարման տարբերակը՝ նվազեցնելով գերավճարը, եթե պարզաբանեք բանկի պայմանները: Օրինակ, կարելի է կրճատել վարկի ժամկետն՝ ամեն ամիս վճարելով ավելի շատ:

Վարկի առավել հասանելի և պոտենցիալ թանկ միջոցներից մեկը վարկային քարտն է: Սա որոշակի գումարով բանկային քարտ է, որը կարող եք օգտագործել անձնական ծախսերի համար, իսկ հետո վճարեք: Այն ձեռք բերելու համար երաշխավորներ, համավարկառուներ կամ գրավ չի պահանջվում: Տոկոսները հաշվեգրվում են միայն ծախսված միջոցների համար, սակայն դրանք բավականին բարձր են։ Ուստի կարևոր է վերադարձնել միջոցներն արտոնյալ ժամկետում, հակառակ դեպքում կառաջանա վարկային պարտք, որը դժվար կլինի մարել։ Բացի այդ, անկանխիկ գնումների և փոխանցումների համար սովորաբար գանձվում է միջնորդավճար: Վարկային քարտը կարող է օգնել անկանխատեսելի իրավիճակներում և իսկապես օգտակար կլինի գրագետ օգտագործման դեպքում: Դրա համար խուսափեք ուշացումներից և ուսումնասիրեք ձեր քարտի բոնուսների և միջնորդավճարների համակարգը:

Օգտակար է իմանալ

Բանկային միջոցներից օգտվելիս մի մոռացեք, որ դուք ձևավորում եք ձեր վարկային պատմությունը՝ դոսյե, որտեղ արտացոլվում են ձեր բոլոր վարկային հայտերը, դրանց վերաբերյալ որոշումները, ինչպես եք վճարել և արդյոք ունեք ուշացումներ: Դրամական միջոցներ տրամադրելուց առաջ բանկերը գնահատում են վարկային պատմությունը և, եթե համարում են, որ այն անբավարար է, հրաժարվում են միջոցներ տրամադրել։ Նույնիսկ եթե վստահ եք, որ այլևս երբեք վարկ չեք վերցնի, պետք է մեծ ուշադրություն դարձնեք ձեր դոսյեին։ Խնդիրն այն է, որ ցանկացած կազմակերպություն կարող է պահանջել վարկային պատմություն: Եթե ​​ձեր պոտենցիալ գործատուն տեսնի պարտքերի մարման մշտական ​​ուշացումներ և բազմաթիվ հայտեր, նա կարող է համարել, որ դուք անպատասխանատու և ոչ վստահելի մարդ եք:

Երաշխիքներ չկան, բայց կա գործիքակազմ

2-я статья кредит

Ցավոք սրտի, նույնիսկ կարգապահ վարկառուները չեն կարող իրենց հարյուր տոկոսով պաշտպանել արտաքին սպառնալիքներից՝ եկամտի հանկարծակի նվազում, իրավիճակի փոփոխություն, չպլանավորված մեծ ծախսերի անհրաժեշտություն։ Կարևոր է պատկերացում ունենալ այն գործիքների մասին, որոնք կօգնեն ձեզ «գլուխ հանել» կուտակված պարտքերից:

Վարկի վերաֆինանսավորում (վերավարկավորում). նոր վարկի ստացում առկա պարտքերը մարելու համար, որը վերցված է մեկ այլ վարկատուից ձեզ համար ավելի շահավետ պայմաններով: Այսինքն՝ դուք պետք է գտնեք մի բանկ, որը կվճարի ձեր բոլոր վարկերը՝ առաջարկելով ավելի ցածր տոկոսադրույք, քան իր մրցակիցները, որոնց դուք պարտք եք: Դուք կունենաք մեկ նոր մեծ վարկ։ Վճարման ընդհանուր գումարը կմնա նույնը, սակայն ամսավճարը կկրճատվի։ Սա նշանակում է, որ դուք կունենաք լրացուցիչ միջոցներ, որոնք կարող են օգտագործվել նոր վարկը վաղաժամ մարելու համար: Դա կնվազեցնի վարկի ժամկետը և գերավճարը:

Վարկի վերակառուցվածքայնացումը գործող վարկային պայմանագրի պայմանների մեղմացում է՝ առանց նոր վարկ տրամադրելու և առանց բանկ փոխելու: Այս տարբերակն օպտիմալ է, եթե մասամբ մարել եք պարտքը, բայց ինչ-որ պահի կորցրել եք կայուն կերպով վճարումներ կատարելու ունակությունը: Եթե ​​բանկը վերակառուցում իրականացնի, սկզբնական գումարն ավելի քիչ կլինի, քանի որ դուք արդեն սկսել եք վճարել: Ժամկետը կմնա նույնը, բայց ամսավճարը կնվազի։ Բացի այդ, վերակառուցվածքայնացման պահին տոկոսադրույքը կարող է նվազել, սա բնորոշ է հիփոթեքային վարկին: Դուք պետք է հասկանաք, որ քանի որ ձեր վարկը վերսկսվում է, ժամկետը կավելանա, ինչը նշանակում է, որ ավելի շատ տոկոսներ կվճարեք: Հետևաբար, մի ընկալեք վերակառուցվածքայնացումը որպես ավելի քիչ վճարելու միջոց և մի ձգտեք հասնել դրան, եթե դրա անհրաժեշտությունը չկա։

Այն մարդկանց համար, ովքեր հայտնվել են ամենադժվար իրավիճակում և չեն կարողանում «գլուխ հանել» իրենց պարտքերից, գործում է ֆիզիկական անձանց սնանկության ընթացակարգը։ Պարտքերը մարվում են մի քանի տարվա ընթացքում գույքը վաճառելով:

Կատարյալ աշխարհում վարկեր կվերցնեին միայն այն մարդիկ, ովքեր ամսական վճարումներ կատարելով՝ իրենց կյանքում բացասական փոփոխություններ չեն զգում։ Այսինքն՝ նրանք ստիպված չեն խրվել նոր պարտքերի մեջ և հրաժարվել սովորական ծախսերից։ Վարկն օգնական է, բայց միայն նրանց համար, ովքեր գործում են մտածված և մշտապես ավելացնում են իրենց իրազեկվածության մակարդակը ֆինանսների թեմայում:

Նյութը պատրաստվել է ԱՌԿԱ, «ԱՄԻ Նովոստի-Արմենիա» գործակալության և Freedom Broker Armenia–ի «Ֆինանսական ինքնակրթման տարի» համատեղ նախագծի շրջանակում:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:39
22 Փետրվարի 2024
Փաշինյանն ու Մակրոնը ներկա են գտնվել Միսաք Մանուշյանի և նրա տիկնոջ աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը
Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի ու նրա կնոջ` Մելինե Մանուշյանի աճյուններն ամփոփվեցին Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում․ ՖՈՏՈ
14:20
21 Փետրվարի 2024
Մոսկվայում ադրբեջանցի է ձերբակալվել․ նրա նկատմամբ ՀՀ–ի կողմից հայտարարված է եղել միջազգային հետախուզում սպանության մեղադրանքով
Ադրբեջանցի նկատմամբ միջազգայի հետախուզում է հայտարարվել, հայտնեցին ոստիկանությունից
14:26
15 Փետրվարի 2024
Բացահայտվել է ցավազրկողների գլխավոր վտանգը
Գիտնականները բացահայտել են ցավազրկողների գլխավոր վտանգը
12:01
14 Փետրվարի 2024
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
14:43
12 Փետրվարի 2024
Ինչպես որոշել D վիտամինի դեֆիցիտն օրգանիզմում
D վիտամինը շատ կարևոր դեր է խաղում ոսկրերի և իմունիտետի ամրապնդման համար
21:16
06 Փետրվարի 2024
Մթերքների ցանկ, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
Մթերքների ցանկ, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
10:11
05 Փետրվարի 2024
Wildberries–ի ղեկավարն անդրադարձել է պարտադիր կանխավճար ներդնելու հարցին
Wildberries–ի ղեկավար Տատյանա Բակալչուկն անդրադարձել է պարտադիր կանխավճար ներդնելու հարցին
13:48
02 Փետրվարի 2024
Քրքումով գոլ ջուր. հիանալի պաշտպանիչ միջոց օրգանիզմի համար
Քրքումի օգտակար հատկությունների մասին շատերը գիտեն: Այս համեմունքը հարուստ է տարբեր սննդանյութերով, որոնք ուժ են հաղորդում օրգանիզմին
15:59
01 Փետրվարի 2024
Կաթնաշոռով դիետա. ինչպես հասնել ցանկալի արդյունքի ընդամենը 3 օրում
Կաթնաշոռը բազմաթիվ դիետաների բաղադրիչներից է, քանի որ այն հարուստ է կալցիումով, ունի ցածր յուղայնություն, լավ յուրացվում է օրգանիզմի կողմից և նպաստում նիհարեցման գործընթացին
15:50
31 Հունվարի 2024
Յոդի «ցանցի» առանձնահատկություններ
Չափահաս մարդու օրգանիզմում կա 20-50 մգ յոդ, որից մոտ 8 մգ–ն կենտրոնացված է վահանագեղձում
21:56
30 Հունվարի 2024
Հայաստանում ռուսական կայքեր մուտք գործելու հետ կապված խնդիրներ կան
Հայաստանում խնդիրներ կան՝ ռուսական կայքեր մուտք գործելու հետ կապված
19:54
30 Հունվարի 2024
«Պաշարված Լենինգրադի երեխաների» հիշատակին կանգնեցված հուշակոթողի հետ կապված միջադեպի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ
ՌԴ Քննչական կոմիտեից հայտնել են, որ այս միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել