5 կարևոր մթերք կնոջ առողջության համար
10.02.2021,
14:00
5 կարևոր մթերք կնոջ առողջության համար
![5 կարևոր մթերք կնոջ առողջության համար 5 կարևոր մթերք կնոջ առողջության համար](/upload/iblock/5cd/5tqmukx1b67ufy1sfzba4p8u5slozxeo.jpg)
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Կնոջ օրգանիզմը տղամարդու օրգանիզմից տարբերվում է շատ ավելի, քան ընդունված է կարծել: Իրականում կանանց և տղամարդկանց լավ ինքնազգացողության համար տարբեր վիտամիններ և սննդարար նյութեր են պետք, այնպես որ ամբողջ ընտանիքի սննդակարգի պլանավորումը պետք է գիտակցված լինի:
Ահա այն մթերքների հնգյակը, որոնք պետք է լինեն կնոջ սննդակարգում, գրում է vesti.ru-ն:
Յուղոտ ձուկ
![- рис.1 - рис.1](/upload/articles/283293/1_733553ae926c22a30a4d09471c1228e6.jpg)
«Բանն օմեգա 3 ճարպաթթուներն են»,- ասում է Health.com-ից Էնդրյու Վեյլը (Andrew Weil), բացատրելով, թե ինչու ճարպոտ ձուկը, հատկապես, սաղմոնը պետք է լինի կնոջ սննդակարգում: Բացի առողջության համար ակնհայտ բոնուսներից, օմեգա 3-ը D վիտամինի համադրությամբ բարձրացնում է տրամադրությունը, նվազեցնում դեպրեսիայի ախտանիշերը, իջեցնում Ալցհայմերի հիվանդության ռիսկը և նպաստում հղիության նորմալ ընթացքին:
Որքան է պետք. Սրտաբանների ամերիկյան ասոցիացիայի տվյալներով (American Heart Association), կանայք շաբաթական պետք է ուտեն ոչ պակաս քան մեկ-երկու բաժին ճարպոտ ձուկ: Ընդ որում, ինչպես նշում են բժիշկները, պահածոյացված ձուկն ունի նույն առավելությունները, ինչ թարմը:
Վարսակափաթիլ
![- рис.2 - рис.2](/upload/articles/283293/2_d33733d37bc7e79684154a6445e4e9f0.jpg)
«Վարսակ, սըր», - այս արտահայտությունն արժե նկատի ունենալ, նույնիսկ եթե ձեր ազգանունը Բասքերվիլ չէ: Վարսակափաթիլները նվազեցնում են վատ խոլեստերինի մակարդակը լուծվող և չլուծվող բջջանյութի պարունակության հաշվին, որը երկարացնում է հագեցվածության զգացումը: Դրանք անփոխարինելի են նրանց համար, ովքեր որոշել են ազատվել ավելորդ քաշից:
Որքան է պետք. Լավագույն տարբերակն ամեն օր նախաճաշին ուտելն է: Եթե շիլան ձանձրալի է ձեզ թվում, ապա կարող եք դրան ավելացնել հատապտուղներ և ընկույզ` կրկնակի օգուտը կապահովեք:
Բրոկկոլի
![- рис.3 - рис.3](/upload/articles/283293/3_af979ba0062fb4926aaee8ab32b7c954.jpg)
Այս կանաչ բանջարեղենը ճիշտ սննդակարգի սուպերաստղն է: Հետազոտությունները ցույց են տվել, որ բրոկոլիում պարունակվող քիմիական նյութերն ընդունակ են կանխել կրծքագեղձի քաղցկեղը: Բացի այդ, բրոկոլին հարուստ է А և С վիտամիններով, որոնք կարևոր են իմունիտետի և նյութափոխանակության համար:
Որքան է պետք. Շաբաթական 200-300 գրամ թարմ կամ սառեցված կաղամբը թույլ կտան ձեզ ստանալ այս բանջարեղենից բոլոր հնարավոր բոնուսները:
Ընկույզ
![- рис.4 - рис.4](/upload/articles/283293/4_9a019bcb8162f0e483f6e3e08f566491.jpg)
Ընկույզը պարունակում է սպիտակուց, բջջանյութ, վիտամիններ, հանքային նյութեր, օմեգա 3 ճարպաթթուներ` այն ամենը, ինչ անհրաժեշտ է կնոջ օրգանիզմին:
Օրական մի քանի ընկույզը կարող է նվազեցնել վատ խոլեստերինը, միաժամանակ բարելավել լավ խոլեստերինի մակարդակը, լավացնել ուղեղի գործունեությունը, լավ ազդեցություն ունենալ քնի վրա:
Որքան է պետք. Օրական նույնիսկ մեկ-երկու ընկույզը բավարար է: Բայց սննդաբանները խորհուրդ են տալիս ունենալ ձեռքի տակ ընկույզներով փաթեթ, որպեսզի միջանկյալ սննդի ընդունումն ապահովված և օգտակար լինի:
Մուգ շոկոլադ
![- рис.5 - рис.5](/upload/articles/283293/5_6541e2589971e0cecb33d77e1ca152cf.jpg)
Առողջության համար չափազանց կարևոր հակաօքսիդանտներով հարուստ մուգ շոկոլադը նվազեցնում է ինսուլտի և սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը: Պարունակում է նաև մագնեզիում, պղինձ, ցինկ և ֆոսֆոր: Մուգ շոկոլադը խոնավեցնում է մաշկը ներսից, նվազեցնում է արյան ճնշումը և օգնում կենտրոնանալ, երբ դա անհրաժեշտ է: Եվ, բացի դրանից, բարձրացնում է տրամադրությունը:
Որքան է պետք. մեկ-երկու կտորն օրական բավարար է, բայց հետևեք, որ սալիկը պարունակի ոչ պակաս, քան 70 տոկոս կակաո: -0- մեկ-երկու կտորն օրական բավարար է, բայց հետևեք, որ սալիկը պարունակի ոչ պակաս, քան 70 տոկոս կակաո:–0–